8 ամենաօգտակար չրերը

Օգտագործելով այս չրերը  հնարավորություն կունենաք ստանալ օգտակար նյութեր ոչ միայն ամռանը, այլև ամբողջ տարի:

Պապայայի չիր. ամրացնում է ամբողջ օրգանիզմը, ակտիվացնում սպիտակուցային նյութափոխանակությունը և բարձրացնում սեքսուալ ակտիվությունը:

Խուրմա. բարձրացնում է աշխատունակությունը, պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, ամրացնում է իմունային համակարգը:

Տանձ. այն լավ ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի վրա, օրգանիզմից հանում է տոքսինները և ծանր մետաղները:

Ծիրանաչիր. այն կալիումի անփոխարինելի աղբյուր է, շատ լավ ազդեցություն է ունենում սրտի վրա և հիանալի կանխարգելիչ միջոց է օնկոլոգիական հիվանդությունների դեմ:

Թուզ. այն պարունակում է մի շարք օգտակար նյութեր, կանոնավորում է վահանաձև գեղձի աշխատանքը, օրգանիզմից հանում է մակաբույծներին: Թուզի չիրը նույնպես հակազդում է քաղցկեղային հյուսվածքների զարգացմանը:

600x580

Սալորաչիր. հիանալի միջոց է առողջ աղեստամոքսային համակարգի համար: Այն օգտակար է նաև երիկամների, լյարդի և սրտի հետ խնդիրներ ունեցողների համար: Վիտամին A-ի շնորհիվ սալորաչիրը նաև լավացնում է տեսողությունը:

Չամիչ. այն հիանալի հակադեպրեսանտ է և օգնում է վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ:

Բալի չիր. այն չեզոքացնում է ազատ ռադիկալների ակտիվությունը, ինչի շնորհիվ երիտասարդացնում է մաշկը:

Աղբյուր` LADYNEWS.am

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com