Կոֆեինային կախվածության 7վտանգավոր հետևանք

Սուրճը սիրում են բույրի, համի, առույգացնող հատկության համար: Սակայն երբեմն մարդիկ այնքան են տարվում այս ըմպելիքով, որ չեն նկատում, թե ինչպես է իրնց մոտ կախվածություն առաջանում:

Առաջին հայացքից անվնաս սրճային կախվածությունն իրականում կարող է լուրջ խնդիրների բերել: Ահա 7 վտանգավոր հետևանք, որոնք վաղ թե ուշ ի հայտ են գալիս սուրճի սիրահարների մոտ:

Դյուրագրգիռություն

Սա ամենատարածված խնդիրն է, որի զարգացման մեխանիզմը հստակ է և հասկանալի: Կոֆեինը սուրճի մեջ պարունակող գլխավոր ակտիվ միջոցն է, որը ուղղված է խթանելու մեր նյարդային համակարգը: Մշտական խթանման արդյունքում այն շուտ է հոգնում, չի հասցնում ամբողջությամբ վերականգնվել և դառնում է չափազանց զգայուն: Այնուհետև յուրաքանչյուր մանրուք դառնում է պայթյունավտանգ, հասցնում բարկության վերին աստիճանի: Բարձր դյուրագրգիռությունը առաջանում է նաև այն պարագայում, երբ նյարդային համակարգի խթանման հետ մեկտեղ օրգանիզմում լինում է մագնեզիումի և կալցիումի պակաս: Վերջիններս մաքրվում են օրգանիզմից սուրճի միզամուղային հատկության շնորհիվ:

Անքննություն

Սուրճը բերում է գերհոգնածության, ինչի պատճառով նյարդային համակարգի աշխատանքը խաթարվում է: Սուրճի գրեթե բոլոր սիրահարները խնդիր ունեն քուն մտնելու և քնի որակի հետ: Դա անդրադառնում է նրանց առողջության վրա և բերում շուտ ծերացման:

Ուշադրության և կենտրոնցվածության նվազում

600x580

Ավելի հիշտ ասած՝ ցրվածություն, որը հատուկ է մեծահասակներին: Ոչ մեծ քանակությամբ և ոչ հաճախ օգտագործելու դեպքում սուրճը, հակառակը, բարձրացնում է կենտրոնացվածության աստիճանը: Սակայն մեծ քանակն արդեն բերում է հակառակ արդյունքի, ինչը կրկին կապված է հյուծված նյարդային համակարգի հետ:

Մոռացկոտություն

Այս արդյունքը կապված է իջեցված կենտրոնացվածության հետ: Սուրճի սիրահարները հաճախ մոռանում են կարևոր և պետքական բաներ: Այսպիսի արդյունքը միանգամից ի հայտ չի գալիս, սակայն եթե ժամանակին չկանգնել, այս հատկությունն անպայման ի հայտ կգա:

Հոգնածություն

Մենք խմում ենք սուրճ, որպեսզի մեզ ավելի առույգ զգանք, էներգիայով լցվենք: Սակայն որքան հաճախ մենք դա անենք, այդքան շուտ ենք մենք սպառվում: Խնդիրը կրկին նյարդային համակարգի խթանման մեջ է, որը ոչ միայն ստիպում է մեր ուղեղին, այլև ողջ օրգանիզմին աշխատել 100-ի վրա, ինչի պատճառով սուրճի սիրահարները հաճախ են հոգնում:

Առանց սուրճի արթնանալու խնդիր

600x580

Սուրճից կախվածության ամենամեծ խնդիրը դրանից ազատվելու դժվարությունն է: Մարդը, ով տարիներով առավոտները խմում էր այդ ըմպելիքը, այնքան է սովորում այն, որ այս սովորությունից հրաժարվելուց հետո չի կարողանում իրեն առույգ զգալ: Օրգանիզմն այնքան է սովորում արհեստական ստիմուլյացիային, որ առանց դրա չի կարողանում աշխատացնել էներգիայի արտադրման կենսական կարևորության գործընթացները: Իրավիճակը հասարակ չէ, սակայն անհույս էլ չէ: Անցումը բարդ է լինելու, սակայն դրանից հետո նյարդայինային համակարգի բնականոն գործունեությունը կվերականգնվի:

Վատ տրամադրություն

Որոշ մարդկանց մոտ սուրճից հրաժարումը բերում է անբացատրելի ընկճախտի: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նյարդային համակարգի խթանման հետ միաժամանակ, տեղի է ունենում երջանկության հորմոնների արտանետում: Այդ պատճառով սուրճի սիրահարները դրանից հրաժարվելուց հետո մշտապես վատ տրամադրություն են ունենում:

Չնայած այն հանգամանքին, որ սուրճն ունի օգտակար հատկություններ, այն նաև վնասում է ձեր առողջությանը, այդ պատճառով մի դրդեք ձեզ կախվածության, որը սահմանափակում է և մի շարք բացասական հետևանքների է բերում: Ապրեք և վայելեք կյանքն առանց արհեստական խթանիչների և կտեսնեք, որ ձեր օրգանիզմը շատ բաների է ընդունակ նույնիսկ առանց դրանց:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com