14/09/2017

Անթալիայում ռուս զբոսաշրջիկին ծառից կախված են գտել

Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանում ռուս զբոսաշրջիկ Անդրեյ Օ.-ին ծառից կախված են գտել, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը: 27-ամյա տղամարդու դին ծառից կախված հայտնաբերած ոստիկանները կարողացել են նրա ինքնությունը պարզել հյուրանոցի սենյակի բանալու շնորհիվ, որը գտնվել է նրա գրպանում: Ռուս զբոսաշրջիկի մահվան պատճառների մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվում: Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության վայրում «AK 74» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ և պարկուճներ են հայտնաբերվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերնիսաժի մոտ այսօր տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, ժամը 13։45-ի սահմաններում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կան տուժածներ։ Անմիջապես դեպքի վայր […]

Կիսվել

Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ն վերածել մոխրի, իսկ Ճապոնիան խորտակել ծովում

Հյուսիսային Կորեան սպառնացել է միջուկային զենքով ոչնչացնել Ճապոնիան, իսկ ԱՄՆ-ն վերածել «մոխրի ու խավարի»՝ արձագանքելով ՄԱԿ-ի սահմանած նոր պատժամիջոցներին, գրում է The Daily Mail-ը: ԱՄՆ-ին և Ճապոնիային ուղղված սպառնալիքը հաղորդվել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությամբ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ ռազմական ոլորտի պաշտոնյաների հաղորդմամբ, ԿԺԴՀ-ի ղեկավարությունը վերջին 48 ժամվա ընթացքում հրթիռային կայանքներ է տեղաշարժում և վայրեր պատրաստում նոր […]

Կիսվել

ContactUs.com