Երկու ոչ աշխատանքային օր հաջորդ շաբաթվա ընթացքում

Կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինն է՝ Խաչվերացը։ Այս անգամ գործադիրը որոշել է, որ դրան հաջորդող երկուշաբթին լինի ոչ աշխատանքային, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան այցելելու ննջեցյալներին։ Դրա փոխարեն սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվել է շաբաթ օր՝ սեպտեմբերի 23։

Նշենք, որ տոնը նվիրված է գերությունից խաչի վերադարձման եւ փառաբանման օրվան, ինչպես նաեւ ժողովուրդն այն տոնում է որպես աշնան գալստյան տոն: Այդ օրը եկեղեցիներում լինում է պատարագ: Տոնի կապակցությամբ ընդունված է նաեւ թոնրի մեջ խորովել ուլ և այն բաժանել հոգևորականներին, աղքատներին, նոր ննջեցյալների հարազատներին։

Հաջորդ ոչ աշխատանքային օրը սեպտեմբերի 21-ին է՝ ՀՀ անկախության օրը։1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:
Տոնի կապակցությամբ այդ օրը երկրում բազմաթիվ հանդիսություններ են անցկացվում։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com