Նորաշենում նշվեց Խաչվերացը

Նորաշենում նշվեց Խաչվերացը

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը (Սբխեչ), որը եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն  նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Սուրբ խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման, որտեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Արարատի մարզի Նորաշեն համայնքն արդեն  ավանդույթի համաձայն երրորդ տարին է, որ  նշում է Խաչվերացը գյուղի խոնհարված միակ եկեղեցու շուրջ, որը 1878 թվականին է կառուցվել այժմ գտնվում է կիսափուլ վիճակում:

Տեր Մխիթար քահանան ելույթ ունեցավ , օրհնեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց   Գրիգորյան եղբայրներին, ովքեր պատվել և ներկա էին գտնվում Նորաշենում: Վերջիններիս նվիրեցին սուրբ Ավետարաններ: Տեր Մխիթարի խոսքերով՝գյուղի միակ եկեղեցին Սուրբ Հովհաննեսը խոնհարված է , սակայն   կանգուն է պահում նորաշենցիների ոգին: Առաջիկա տարիներին նախատեսվում է վերականգնել այն բարերարաների և գյուղապետարանի միջոցներով: «Որպես աղոթքի տուն՝ նա պետք է  փյունիկի պես վեր հառնի՝ նա մեր հարստությունն է»,-ասաց քահանան .«Պարոն Գրիգորյաններ շնորհակալ ենք ձեզ ՝ ձեր նրեկայությամբ պատվելու համար»:

Մարզպետ Արամայիս Գրիգորյանը ողջունի իր խոսքում մասնավորապես ասաց.«Անմիջական ուժերս կներդնեմ  մեր համագյուղացիներին և համայնքը բարեկարգելու   շինարարության գործերին»:

 

Կարինե Սարգսյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com