03/10/2017

Երևանում թալանել են Բժշկական համալսարանի ամբիոնի վարիչի տունը. վնասը կազմում է մի քանի միլիոն դրամ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ, 46-ամյա Հովհաննես Մանվելյանի բնակարանից կատարված խոշոր չափի գումարի և ոսկյա ու արծաթյա զարդերի […]

Կիսվել

Նախագահի աշխատակազմի կրճատման արդյունքում տնտեսված միջոցները կուղղվեն պահուստային ֆոնդ

Հայաստանի Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 1-ի կարգադրությամբ ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատողների ընդհանուր թիվը փոխվել է, որի արդյունքում աշխատողների քանակը նվազել է 54 հաստիքային միավորով: Դրանով պայմանավորված ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարելու 2017 թվականի պետական բյուջեում. հարցը գտնվում է գործադիրի հոկտեմբերի 5-ի նիստի օրակարգում: Համաձայն վերը նշվածի` ՀՀ Նախագահի աշխատակազմին 2017 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից […]

Կիսվել

Պոկված տանիքներ, արմատախիլ ծառեր. ուժեղ քամի՝ Գեղարքունիքի մարզում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12։50-ին Կարճաղբյուրի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում քամուց վնասվել են տների տանիքներ։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ վնասվել են 6-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 10 տան տանիքը՝ մոտ 20 քմ, 7-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 3 տանը հարակից […]

Կիսվել

ContactUs.com