10/10/2017

ԵԽԽՎ նիստին հաջողվել է փոխել ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծի հակահայկական ձևակերպումները. Արփինե Հովհաննիսյան

Քիչ առաջ ավարտվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը։ Հայկական պատվիրակությանը հաջողվել է ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա հակահայկական ձևակերպումները փոխել։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ Facebook կայքի իր էջում։ «Եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ ու անմիջական ներգրավվածությամբ հաջողվեց ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա անցանկալի հակահայկական ձևակերպումները փոխել»,-գրել է նա: […]

Կիսվել

ContactUs.com