19/10/2017

«Financial Times»-ի անդրադարձը Հայաստանում աղջիկ երեխաների ծայրահեղ ցածր թվի մասին

«Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» ահա այսպես է վերնագրված՝ «Financial Times» ամսագրի հոդվածը, որը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հսկայական ծավալի մասին: Հայաստանը աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման ցուցանիշով՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո։ «Financial Times» ամսագիրը իր՝ «Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է […]

Կիսվել

Թվիթերն ու հայկական դիվանագիտությունը

  21-րդ դարում դիվանագիտության ամենաակտուալ հարթակներից է համարվում Twitter սոցիալական ցանցը: Բազմաթիվ երկրների առաջնորդներ ու դիվանագետներ վարում են իրենց սեփական թվիթերյան էջերը՝ այդ կերպ հանրայնացնելով իրենց գործունեությունը և հայտնելով իրենց դիրքորոշումը քննարկվող հարցերի վերաբերյալ: Tiwitter-ային դիվանագիտություն Եվրոպայում բարձրաստիճան պաշտոնյաների համարյա 100, իսկ Ասիայում՝ մոտ 75 տոկոսը գրանցված են Twitter-ում: Հաճախ անգամ երկրների ղեկավարների մակարդակով բանավեճեր […]

Կիսվել

Լևոն Հայրապետյանի հարազատները հրաժարվել են նրա դեմ հարուցված քրեական գործի հետմահու դադարեցումից

ՌԴ կալանավայրում երեկ երեկոյան մահացած հայ գործարար Լևոն Հայրապետյանի հարազատները չեն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Դավիդ Խեչանը: «Բարեկամները չեն համաձայնելու դադարեցնել գործը, մեղադրյալի մահվան առնչությամբ գործի դադարեցման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է փաստաբանը: Նա հիշեցրել է, որ […]

Կիսվել

Մոսկվայի կենտրոնում հայի սպանության պատճառը եղել է ճանապարհային կոնֆլիկտը

ՌԴ իրավապահ մարմինները ձերբակալել են Մոսկվայի բնակչի՝ հայ տղամարդու սպանության կակածանքով, որն իրականացվել է հոկտեմբերի 16-ին, Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում: Այդ մասին lenta.ru-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի մայրաքաղաքային գլխավոր վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան: Նշվում է, որ ձերբակալվածը 1977 թվականին ծնված Մոսկվայի բնակիչ է: Հարցաքննության ժամանակ կասկածյալը խոստովանել է մեղքը և պարզաբանել, որ հանցագործությունն իրականացրել է […]

Կիսվել

Վարչապետը ոստիկանապետին ու քաղաքապետին հանձնարարեց 2–ամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանում խցանումների նվազեցման տարբերակները

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումները վերացնելու վերաբերյալ: Վարչապետն ասաց, որ վերջին ժամանակահատվածում կառավարության կողմից նախաձեռնվել են օրենսդրական և գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման և նվազ նշանակության իրավախախտումների համար նախազգուշացման կիրառման ուղղությամբ: «Ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքները, հավելող տույժերը վերացվել են. վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծով […]

Կիսվել

Ղարաբաղյան հակամարտության կողմերն այժմ ավելի են հեռացել համաձայնության ձեռքբերումից. ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտություն չէ, մարդիկ, ովքեր օգտագործում են այդ արտահայտությունը, սխալ են. այն շատ վտանգավոր հակամարտություն է: Այդ կարծիքն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Քերի Կավանոն հոկտեմբերի 18-ին ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ: «Կանխելով Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը. ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի դերը» թեմայով ճեպազրույցին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի […]

Կիսվել

ContactUs.com