Մոսկվայի կենտրոնում հայի սպանության պատճառը եղել է ճանապարհային կոնֆլիկտը

ՌԴ իրավապահ մարմինները ձերբակալել են Մոսկվայի բնակչի՝ հայ տղամարդու սպանության կակածանքով, որն իրականացվել է հոկտեմբերի 16-ին, Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում: Այդ մասին lenta.ru-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի մայրաքաղաքային գլխավոր վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան:

Նշվում է, որ ձերբակալվածը 1977 թվականին ծնված Մոսկվայի բնակիչ է: Հարցաքննության ժամանակ կասկածյալը խոստովանել է մեղքը և պարզաբանել, որ հանցագործությունն իրականացրել է ճանապարհային կոնֆլիկտի պատճառով:

Նախնական տվյալներով՝ սպանությունից որոշ ժամանակ առաջ կասկածյալը վարել է «Ժիգուլի» մակնիշի մեքենա, իսկ զոհը՝ Հայաստանի 44-ամյա բնակիչը՝ Infiniti մակնիշի ավտոմեքենա:

Նշվում է, որ ձերբակալվածը կտրել է 44-ամյա հայի ճանապարհը Լեսնայա փողոցի վրա, ինչից հետո նրանց ճանապարհային կոնֆլիկտը շարունակվել է մինչև Նովոսլոբոդսկայա փողոց, որտեղ Մոսկվայի ժամանակով ժամը 08:30-ին իրականացվել է հանցագործությունը:

Սպանվածի ուղղությամբ կրակել են առնվազն չորս անգամ, հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սպանությունը նման է պատվիրված հանցագործության, սակայն այդ վարկածն այնուհետ հերքվել է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվել էր, որ Մոսկվայի կենտրոնում՝ Նովոսլոբոդսկայա փողոցում, սպանվածը Գեորգի Աղապջանովն էր: Սպանության պահը ֆիքսել են տեսախցիկները:

Ավելի ուշ РЕН ТВ հեռուստաալիքը հայտնել է, որ իրավապահները ենթադրում են՝ սպանվածը, հնարավոր է, դարձել է վարձու մարդասպանի պատահական զոհը, քանի որ նա մայրաքաղաքի գործարարներից մեկի անձնական վարորդն էր:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com