archive23.10.2017

Գլխավոր

Գիտության մեջ առաջնայինը սահուն սերնդափոխության հարցն է. Ա. Պապոյան

Կարևորելով գիտության դերը Հայաստանի զարգացման գործում՝ gmpress.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ-ում գործող գիտական հաստատությունների գործունեությունը՝ այս անգամ հանգրվանելով Աշտարակ քաղաքում գտնվող՝ Հայաստանի առաջատար հետազոտական կազմակերպություններից մեկը համարվող Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում: ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է 1968թ.-ին՝ ականավոր գիտնական Միքայել Տեր-Միքայելյանի կողմից: ՖՀԻ հետազոտությունների հիմնական ոլորտներն են՝ լազերային ֆիզիկան և նյութագիտությունը, այդ թվում՝ ատոմային ֆիզիկան և ատոմական գոլորշիների լազերային սպեկտրասկոպիան, քվանտային և ոչ գծային օպտիկան, նյութական ալիքների ֆիզիկան, քվանտային ինֆորմացիան, ֆոտոնիկան և միկրոկառուցվածքավորված օպտիկական նյութերը, նոր պինդմարմնային լազերային նութերն ու սխեմաները, սցինտիլյացիոն բյուրեղները, դիէլեկտրական բյուրեղների աճեցումը, բարակթաղանթային կառուցվածքները միկրոէլեկտրոնիկայի...