Ռուս պայմանագրայինը սպանել է ծառայակցին, որից հետո ինքնասպան է եղել.մանրամասներ 102 ռազմաբազայի դեպքից

ՌԴ պայմանագրային զինծառայողը ՀՀ տարածքում կրակել է ծառայակցի վրա՝ սպանելով վերջինիս, որից հետո ինքնասպան է եղել, հաղորդում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը։ «Հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային ծառայության զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ոչ կանխամտածված կրակ բացել ինքնաձիգից՝ մահացու հրազենային վիրավորում հասցնելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի։ Կատարվածից եւ ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից վախենալով՝ նա ինքնասպան է եղել»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ։ Տեղի ունեցածի մանրամասները պարզելու համար տեղում աշխատում է Հարավային զինվորական շրջանի հատուկ հանձնաժողովը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը ՌԴ քաղաքացի, Հայաստանում տեղակայված ՌԴ-ում թիվ 102 ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, շարքային, 22-ամյա Ալեքսանդր Կռուգլովն է, ով նշված ռազմաբազայի «Ալագյազ» կրակադաշտի տարածքում հրազենային վիրավորում էր ստացել և ճանապարհին մահացել էր։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com