«Հայկական երջանկություն». «Ռոսիա 24»-ը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի փոքր բիզնեսի հնարավորությունների մասին

Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին՝ անդրադառնալով «հայկական երջանկությանը» և Հայաստանում զարգացում ապրող փոքր բիզնեսին ու տնտեսական հնարավորություններին:

Հեռուստաալիքի լրագրող Անտոն Բորիսովը նշում է, որ Հայաստանի ֆինանսների նախարարությունը բարձրացրել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մոտ մեկ տոկոսով՝ հասցնելով այն 4,3%-ի: Հեռուստաալիքը փորձել է պարզել, թե ինչ է կանգնած այդ թվերի հետևում:

Լրագրողը նշում է, որ այստեղ ամեն մեկն իր գործն ունի. ոմանք պատրաստում են Սևանի խեցգետիններից ամենահամեղ քաբաբը, ոմանք վաղ առավոտյան արթնանում են ռեստորանի համար ձուկ որսալու համար, զվարճանքների զբոսայգի են բացում, հոգատար կերպով աճեցնում են խաղողի իրենց տեսակը, հին գծագրերով յուրօրինակ գործեր՝ խաչքարեր ստեղծում:

Հայաստանում փոքր բիզնեսը, որպես կանոն, բազմադարյա պատմություն ունեցող յուրահատուկ ավանդույթներն ու արհեստներն են: Երբեմն լինում են նաև բացառություններ, երբ ավելիին հասնելու համար ձեռնարկատերերն ամբողջովին փոխում են իրենց կյանքը:

Երեսուն տոկոսով զբոսաշրջային հոսքի աճը խթան է հանդիսացել բիզնեսի զարգացման համար: Անտոն Բորիսովը նշում է, որ Երևանի օդանավակայանում 60 երկրի քաղաքացիներից վիզա չեն պահանջում կամ այն տրամադրում են տեղում, իսկ Ռուսաստանի քաղաքացիներն առհասարակ կարողանում են երկիր ժամանել ներքին անձնագրերով:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը պատմում է, թե ինչպես է պետությունն ամենասկզբնական փուլից աջակցում բիզնես-նախաձեռնություններին մինչև դրանք դառնան գործող բիզնեսներ:

Այնուհետ հեռուստաալիքի լրագրողը պատմում է «Լուիզա» խաղողի տեսակի ստեղծողի և նրա հաջողությունների, պանրի պատրաստման հատուկ տեխնոլոգիայի՝ պանիրը գետնի տակ թաղելու, լավաշի արտադրության, գինեգործության և խաչքարերի ստեղծման և դրանց յուրահատուկ բիզնես հաջողությունների մասին:

«Հայաստանում ամենուր կարելի է տեսնել օրինակներ, երբ ձեռնարկատերերն ասում են, որ փոքր բիզնեսն ավելին է, քան պարզապես բիզնես»,- նշում է լրագրողը:

 

 

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com