Ноябрь 2017

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը դիվանագիտական աշխատանքի արդյունք է, բայց այն վերաբերում է սովորական քաղաքացիներին. Պ. Սվիտալսկի

Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը երկկողմ հաջողության արձանագրումն էր. լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Շատ մարդիկ են այդ գործում մեծ ջանք գործադրել և՛ Հայաստանում, և Բրյուսելում, և՛ ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներում։ Ինձ անհավատալի հաճույք է խոսել Ձեր հետ այս համաձայնագրի […]

Կիսվել

Կառավարությունում քննարկվել է դատարանների բեռնաթափմանը միտված օրենսդրական փաթեթը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դատարանների բեռնաթափման, դատական գործերի բաշխման, որոշ գործերի պարզեցված վարույթի քննության և նիստերի հետաձգման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն ու քայլերը: Զեկուցվել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի,  մշակել է Դատական օրենսգրքում, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթ: Դրանով, մասնավորապես, […]

Կիսվել

Մոսկովյան դատարանը բավարարել է Ջիգարխանյանի՝ երիտասարդ կնոջից ամուսնալուծվելու հայցը

Մոսկովյան դատարանը բավարարել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի՝ իրենից 44 տարով փոքր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից ամուսնալուծվելու վերաբերյալ հայցը: Ինչպես հայտնում է ria.ru-ն, 82-ամյա դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովի փոխանցմամբ՝ 38-ամյա կինը չի առարկել: Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի տրամադրության տակ էին հայտնվել փաստաթղթեր, համաձայն որոնց Ջիգարխանյանի երիտասարդ կինը յուրացրել է ոչ միայն դերասանի բնակարանները, այլև […]

Կիսվել

Միջազգային գիտաժողովների դերը շատ մեծ է ու կարևոր. Վ.Հակոբյան

Կարևորելով գիտության դերը Հայաստանի զարգացման գործում՝ gmpress.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ-ում գործող գիտական հաստատությունների գործունեությունը՝ այս անգամ հանգրվանելով ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում: Մինչ բուն թեմային անդրադառնալը, նշենք, որ ինստիտուտում գործունեության հիմնական ոլորտներն են՝ առաձգականության մաթեմատիկական տեսություն,  անիզոտրոպ սալերի  և թաղանթների տեսություն, պլաստիկության, սողքի և առաձգամածուցիկության տեսություն,  մագնիսաառաձգականություն,   ձևափոխվող պինդ մարմնի մեխանիկայի կոնտակտային և խառը եզրային […]

Կիսվել

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում

Հոկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 145 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 134-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 11 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 79 հեռախոսազանգ, որոնցից 75-ին […]

Կիսվել

Կոտայքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության պատճառները բացահայտվել են

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել, հայտնաբերվել են 1.5 ամիս որպես անհետ կորած որոնվող Հրազդանի 2 բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի և 53-ամյա Սամվել Ալիխանյանի դիերը՝ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված: «Հայկական ժամանակ»,-ի տեղեկություններով՝ Վարդուհի Սիմոնյանն ու Սամվել Ալիխանյանը ծանոթներ են եղել. նրանք սպանվել են ֆինանսական խնդիրների պատճառով։ «Մեր տեղեկություններով՝ կինը տոկոսով […]

Կիսվել

Լոռիում 22-ամյա վարորդը BMW-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։20-ի Վրաստանի Հանրապետության Բոլնիսի շրջանի Բոլնիս գյուղի բնակիչ՝ 22-ամյա Խաչատուր Մանուչարյանը իր վարած BMW մակնիշի QQ 046 MM համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն […]

Կիսվել

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի անդրադառնում տնտեսությանը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Business FM-ին

Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը չի անդրադառնում տնտեսությանը և Եվրասիական տնտեսական միության հետ հակասող կետ չի պարունակում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Business FM-ին տված հարցազրույցում: «Այդ համաձայնագիրը վերջին ամսվա ընթացքում բոլորովին օբյեկտիվ կերպով մեկնաբանվում է ռուսական մամուլում: Այնտեղ ամեն ինչ շատ մանրամասն նկարագրվում է: Ըստ էության՝ դա ԵՄ-ի […]

Կիսվել

Կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են 4 անձինք, այդ թվում՝ Բննախի պաշտոնյաներ և «Արծվանիկ» անտառապետության աշխատակիցներ

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական-դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի […]

Կիսվել

ԱԺ-ում կստեղծվի ժամանակակից մեդիամիջավայր, որ լրագրողները կարողանան նորմալ աշխատել, ոչ թե միջանցքում ընկճված նստել. Ա. Սաղաթելյան

ԱԺ հանձնաժողովներում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են տարվում լրագրողների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Արա Սաղաթելյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է ստեղծել երկու լրացուցիչ միջավայր լրագրողների համար: «Լրագրողներին ԱԺ-ում կհատկացվեն առանձին տարածքներ՝ ժամանակակից տեխնիկայով հագեցած, որտեղ կլինի նորմալ […]

Կիսվել

ContactUs.com