Մոսկովյան դատարանը բավարարել է Ջիգարխանյանի՝ երիտասարդ կնոջից ամուսնալուծվելու հայցը

Մոսկովյան դատարանը բավարարել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի՝ իրենից 44 տարով փոքր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից ամուսնալուծվելու վերաբերյալ հայցը:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, 82-ամյա դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովի փոխանցմամբ՝ 38-ամյա կինը չի առարկել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի տրամադրության տակ էին հայտնվել փաստաթղթեր, համաձայն որոնց Ջիգարխանյանի երիտասարդ կինը յուրացրել է ոչ միայն դերասանի բնակարանները, այլև բոլոր խնայողությունները:

Դերասանի մտերիմ ընկերոջ՝ գործարար Արթուր Սողոմոնյանի պնդմամբ՝ Վիտալինան Ջիգարխանյանին հոգեմետ դեղամիջոցներ է տվել, որպեսզի կարողանա հեշտությամբ յուրացնել նրա ունեցվածքը:

Kp.ru-ի հետ զրույցում Արթուր Սողոմոնյանը պատմել է, որ իրենք գտել են Վիտալինայի տված դեղամիջոցների տուփերն ու պարզել, որ դրանց մեջ կան ուժեղ ազդեցություն ունեցող քնաբեր ու հոգեմետ դեղեր:

Հիշեցնենք, որ ամուսինների շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր հոկտեմբերի կեսին: Հայտնի է, որ դերասանը հոսպիտալացվել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ խոշոր վեճի ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով: Այնուհետև Ջիգարխանյանը կնոջը «գող», «սրիկա» էր անվանել՝ նրան մեղադրելով իր ունեցվածքը՝ այդ թվում նաև 3 բնակարանը յուրացնելու համար:

Բացի այդ, Ջիգարխանյանը կնոջը հեռացրել է իր իսկ հիմնած դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնից: Դրանից հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հեռացել է Ռուսաստանից՝ խոստանալով կրքերը հանդարտվելուն պես վերադառնալ:

Այնուհետև Ջիգարխանյանը կնոջից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել:

Ավելի վաղ իրավապահ մարմինները ներկայացնող աղբյուրը պատմել է, որ Ջիգարխանյանի հիմնած ու նրա անունը կրող դրամատիկական թատրոնը 2 տարի ղեկավարելու ընթացքում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան թատրոնից օֆշորներ է տեղափոխել մոտ 80 մլն ռուբլի:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com