Հայաստանի երիտասարդական կառավարությունն ամփոփեց 2017 թվականը

Հայաստանի երիտասարդական կառավարությունն (ՀԵԿ) ամփոփեց այս տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու ներկայացրեց անելիքների մի մասը… Կառույցի ղեկավար Ռաֆայել Հունանյանը բացման խոսքում ընդգծեց ՀԵԿ-ի կողմից որդեգրված ամենակարևոր սկզբունքը, այն է՝ համախմբել բանիմաց, նորարար ու ստեղծարար երիտասարդներին մի կառույցում և ստեղծել համապատասխան հարթակ` նրանց հնարավորությունները լավագույն կերպով ներկայացնելու համար՝ մեր երկրում երիտասարդական կյանքն ավելի աշխուժացնելու և երիտասարդ անհատի դերն ավելի կարևորելու նպատակով:

Հայաստանի երիտասարդական կառավարությունն ամփոփեց 2017 թվականը Հայաստանի երիտասարդական կառավարությունն (ՀԵԿ) ամփոփեց այս տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու ներկայացրեց անելիքների մի մասը… Կառույցի ղեկավար Ռաֆայել Հունանյանը բացման խոսքում ընդգծեց ՀԵԿ-ի կողմից որդեգրված ամենակարևոր սկզբունքը, այն է՝ համախմբել բանիմաց, նորարար ու ստեղծարար երիտասարդներին մի կառույցում և ստեղծել համապատասխան հարթակ նրանց հնարավորությունները լավագույն կերպով ներկայացնելու համար՝ մեր երկրում երիտասարդական կյանքն ավելի աշխուժացնելու և երիտասարդ անհատի դերն ավելի կարևորելու նպատակով: Միջոցառման հանդիսավոր մասը մեկնարկեց Հայաստանի ազգային օրհներգով, որից հետո ՀՀ Ազգայի ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանի ողջույնի խոսքը երիտասարդներին փոխանցեց վերջինիս օգնական Աշոտ Անդրեասյանը, ով նշեց, որ Վահե Էնֆիաջյանը կարևորում է երիտասարդական կառավարության նախաձեռնությունները և բարձր է գնահատում յուրաքանչյուրի կատարած աշխատանքը: Երիտասարդական կառավարության ներկայացուցիչները խոսեցին տարվա ընթացքում կառույցի կողմից կատարված աշխատանքների ու հիմնական ձեռքբերումների, մասնավորապես՝ Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 19-րդ փառատոնի և Հայ-ռուսական երիտասարդական 3-րդ համաժողովի մասին:

ՀԵԿ ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը պատմեց Սոչիում կայացած Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 19-րդ փառատոնի ընթացքում հայկական տաղավարի մշակութային անցուդարձի, հատկապես՝ ՀԵԿ անդամների կարևոր դերակատարության մասին: Արտաքին կապերի պատասխանատու Սամսոն Ասատրյանը խոսեց ՀԵԿ-ի միջազգային համագործակցության այլ ծրագրերի մասին, իսկ ՀԵԿ փոխվարչապետ Սերժ Հայարապետյանն անդրադարձավ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամիի հետ համագործակցությանը: Հաղորդակցությունների պատասխանատու Արման Տոնիկյանը ներկացրեց ներքին և արտաքին հաղորդակցությունների կառավարման առանձնահատկությունները, տեղեկացրեց ՀԵԿ գործող տեղեկատվական գործիքների մասին, ինչպես նաև ներկայացրեց ՀԵԿ PR գործիքակազմը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան գործընկեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց շնորհակալությունը հայտնեցին նպատակային և կառուցողական համագործակցության համար: ՀԵԿ միջոցառումն ամփոփվեց վերջինիս հեռանկարային զարգացման համար ներկայացված հիմնարար առաջարկների հաստատմամբ և շնորհակալագրերի հանդիսավոր հանձնման արարողությամբ: #ՀայաստանիԵրիտասարդականԿառավարություն #ՀԵԿ

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com