Ապարան խոշորացված համայնքում իրականացվում է լուսավորության համակարգի կառուցում և արդիականացում

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից իրականացվող համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում Ապարան համայնքը 2017 թվականի նոյեմբերի 10-ին խոշորացվեց՝ միավորելով Ապարան քաղաքը 20 գյուղական համայնքների հետ միասին: Համայնքի նորընտիր ղեկավար Կարեն Եղիազարյանի կողմից համայնքում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ մի շարք ուղղություններով: Հատկապես հատկանշական է համայնքի գիշերային և ցերեկային լուսավորության հարցը, որը դեռևս 1990-ական թվականներից չէր գործում: Արդեն մեկ ամսից ավելի է ինչ կյանքի է կոչվել լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Ներկայումս լուծվել է համայնքի բոլոր բազմաբնակարան բնակելի 26 շենքների բակային հատվածների արտաքի լուսավորության հարցը, տեղադրվել են ավելի քան 100 լուսարձակներ: Գիշերային լուսավորությամբ են ապահովվել համայնքի թվով 6 փողոցներ, որտեղ տեղադրվել են 88 լուսատուներ և 88 հենասյուններ: Համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում է գտնվում հատկապես խոշորացված համայնքի 20 վարչական տարածքները, որտեղ այս օրերին նույնպես իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Լուսավորության ցանցի վերանորոգման հետ կապված Աշխատանքները ավարտվել են Արագած, Չքնաղ, Արայի Ծաղկաշեն, Ջրամբար, Հարթավան գյուղերում, որտեղ մասնակի փոփոխվել են 60 լուսատուներ, էլ. սնուցման լարեր, տեղադրվել են ժամային ռելեներ և 20 հենասյուններ:

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com