Նարեկի համայնքապետ. մեր գյուղի համայնքային նշանակության խնդիրները լուծվում են օրինական ճանապարհով

 

Քիչ չեն դեպքերը, երբ  համայնքապետերը և նրանց մերձավորները աճուրդի ճանապարհով  հողի սեփականատեր են դառնում : Այդ առումով հոդված էին  հրապարակել կապված  Արարատի մարզի  Նարեկ համայնքի ղեկավարի հետ, ով ավագանու  այս տարվա սեպտեմբերի 15-ին թույլատրել համայնքի ղեկավարին աճուրդային կարգով օտարել համայնքին պատկանող հողեր: Նույն որոշմամբ գյուղի Դավիթ Բեկ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող 0,09 հա մակերեսով բնակավայրերի՝ հասարակական կառուցապատման հողամասի և 257քմ հասարակական սպասարկման օբյեկտի մեկնարկային գինը որոշվել է համապատասխանաբար՝  310 հազար դրամ և 2 մլն 697 հազար դրամ, ընդհանուր՝ 3 մլն 7 հազար դրամ:

Աճուրդի մասնակից չլինելու պատճառով ավագանին հոկտեմբերի 25-ի  թիվ  41 որոշմամբ վերանայել է Դավիթ Բեկի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող հասարակական սպասարկման օբյեկտի և հողամասի, ինչպես նաև երկու այլ հողամասերի մեկնարկային գները՝ սահմանելով գույքի գնահատման արժեքի և կադաստրային արժեքի 80%-ի չափով:

Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանի նոյեմբերի 28-ի թիվ 157 որոշմամբ Դավիթ Բեկ փողոցի թիվ 2/1 հասցեի հողատարածքի և օբյեկտի հաղթող է ճանաչվել Հռիփսիկ Տեր-Վահանի Հակոբյանը: Նա 0,09 հա մակերեսով հողամասը և 257քմ մակերեսով օբյեկտը գնել է ավագանու կողմից սկզբնականում սահմանված մեկնարկային գնից 586 հազար 400 դրամով պակաս՝ 2 մլն 420 հազար 600 դրամով, քանի որ գինն արդեն նվազել էր:

Վերոհիշյալ խնդրի պարզաբանման համար զրուցեցինք  Նարեկի համայնքապետի հետ, ով  ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում հոդվածում տեղ գտած ինֆորմացիան մասնավորապես ասաց,- <<Նարեկ Համայնքը ունի ֆինանսական խնդիրներ: Մեր համայնքը խմելու ջրի  լուրջ խնդիր է ունեցել , որը անդրադարձել է նաև մանկապարտեզի գործունեությանը, օգտագործելով տայավորված ջուր, որը անընդունելի էր : Սակայն  մենք նախագծեցինք և իրականցրեցինք խմելու ջրի մի ծրագիր, որը դարակազմիկ աշխատանք էր : Մեզ ամենօրյա ջրամատակարարման  ծրագիրը իրականցնելու համար  աջակցեց բարեգործական  ՀԿ և մեր համայնքային բյուջեյով , որի շնորհիվ այսօր մեր համյանքը 100% -ով ապահովված է խմելու ջրով>>:

Գյուղապետի խոսքերով ՝ դեռևս 2015 թվականից կառավարության որոշմամաբ  Նարեկում թույլատրվել է  գյուղի սեփականաությունը համարվող հողակտորներն ու տնամերձերը օտարել և աճուրդով վաճառել , որ սեփական եկամուտների հաշվին խմելու ջրի հարցերը կարգավորեն , որը և իրականցրել է պարոն Հակոբյանը:

<<Մենք օրենքով սահամանված կարգով 17  հողակտորները  բազմիցս աճուրդի ենք հանել , սակայն գնորդ չի գտնվել: Մենք դիմել ենք մարզպետին և թույլատրություն ստացել  20%-ով նվազեցրել թե՛  գյուղ նշանակության և թե տնամերձի նպատակով աճուրդի հանած հողատարածքների մեկնարկային գինը , որի  արդյունքում 2-3 հողակտորներ ենք վաճառել, ինչպես նաև իմ տղայի անունով , 50 տարով վարձակալած մի խանութ, որպեսզի գյուղի համյանքային նշանակության խնդիրները կարողանանք լուծել , հակառակ դեպքում մեր համայնքի  փոքր բյուջեյով ոչ մի աշխատանքներ ի զորու չենք լուծել: 80%-ով հողակտորներ ենք գնել այն դեպքում , որ մեզ պետք չէր , բայց  փոխարենը պետք էր այն  ֆինանսական միջոցները , որ պետք էր գյուղին և բացի  մեր ընտանիքից, ոչ ոք չգնեց: Եթե ցանկացողներ կային ինչու 3-4 տարի դրված էր աճուրդի մի  ցանկացող չհայտնվեց>>,- ասաց գյուղապետը և այն հարցին թե ինչու է գնել  80%-ով քանի որ օրենքը թույլ է տալիս մինչև 50 %-ով նվազեցնել գինը, վերջինս պատասխանեց . -<< Այս ավելորդ և անընդունելի խոսակցությունները եղել են օրինական միջոցներով հաղատարածքները ձեռք բերելու դեմ , եթե 50%-ով ձեռք բերեյի , բա  մեր գյուղի կարիքները և հոգսերը ո՞վ  պետք է լուծեր , պարապ խոսացողները՞…, իմ  սեփական կարիքների համար հողակտորներ չեմ գնել , միայն մեր գյուղի բյուջեն ավելացնելու համար եմ այն գնել այն էլ 80%-ով , որպեսզի խմելու ջրի և մի շարք կարևոր ծրագրեր կարողանամ լուծել այդ միջոցով>>,- հավելեց գյուղապետը և առաջարկեց մարդկանց, որ ծանոթանան խնդիրներին , նոր տեղից ձայն հանեն:

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com