«Ռոսիա 1»-ը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից կադրեր է հրապարակել (տեսանյութ)

Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող Վլադիմիր Սոլովյովի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» («Москва. Кремль.Путин») հեղինակային հաղորդման ժամանակ հրապարակվել են «սենսացիոն» կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դուրս գալիս նույն վերելակից:

Ռեպորտաժի հեղինակը նշում է, որ չնայած նրան, որ երկու ղեկավարները լարված էին և կենտրոնացած, այնուամենայնիվ, նրանք շարունակել են զրույցը դեպի նիստերի դահլիճ տանող ամբողջ ճանապարհի ընթացքում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է, որ Իլհամ Ալիևի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու վերաբերյալ:

«Կոմերսանտ» պարբերականը, անդրադառնալով ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, գրել էր, որ Իլհամ Ալիևը լուսանկարման արարողությանը գնալիս քայլելով հասել է Նիկոլ Փաշինյանին ու սկսել զրուցել նրա հետ և ոչ այն պատճառով, որ պարզապես կողք կողքի լուռ քայլելն անհարմար է եղել, այլ այն պատճառով, որ Իլհամ Ալիևն ասելիք ուներ, իսկ Փաշինյանը՝ լսելիք:

Նրանք այնքան են տարվել խոսելով, որ անգամ լուսանկարվելու արարողության ժամանակ այբբենական կարգով կողք կողքի կանգնելուց հետո էլ շարունակել են զրուցել: Ինչպես գրել է հոդվածի հեղինակը, այդ մի քանի րոպեի ընթացքում կարելի է ավելի շատ բանի մասին պայմանավորվել, քան 1.5 ժամ տևած երկկողմ պաշտոնական հանդիպման ժամանակ, որը, ի դեպ, այժմ միգուցե սարերի հետևում չէ:

Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 7-րդ րոպեից.

 

 

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com