Միջազգային կոալիցիայի ուղղաթիռներն սկսել են ԻՊ-ի գրոհայիններին դուրս բերել Դեր Զորից

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուղղաթիռները սիրիական Դեր Զոր նահանգի տարածքից սկսել են դուրս բերել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի գրոհայինների:

Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով սիրիական պետական լրատվական գործակալությանը, տեղի աղբյուրները հաղորդում են, որ նախօրեին կոալիցիայի ուղղաթիռները, վայրէջք կատարելով Աշ-Շաֆ բնակավայրի մոտակայքում, տարբեր ազգությունների պատկանող մի քանի գրոհայինների են նստեցրել ուղղաթիռ՝ անհայտ ուղղությամբ տանելու համար:

Սիրիական գործակալությունը պնդում է, որ դրանից մի քանի օր առաջ կոալիցիայի ուղղաթիռները դարձյալ անհայտ ուղղությամբ մի քանի գրոհայիների են տեղափոխել Ալ-Մարաշդա բնակավայրից:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ ջիհադականները սկսել են հեռանալ Իդլիբից:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com