Ноябрь 2018

ԱԺ ընտրություններում էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվել է նոյեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով ժամը 08։00-ին: Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգիմեկնարկը տրվել է ԿԸՀ արտահերթ նիստում: Էլեկտրոնային քվեարկությունը կավարտվի 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 729 քաղաքացի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին […]

Կիսվել

Հայաստանում կոռուպցիայի ողնաշարը ջարդված է, բայց մենաշնորը չի վերացել, ստվերը դեռ չի վերացել

Արդեն հինգ օր է քարոզարշավն ընթանում է, և նկատելի է, որ շատ քաղաքական ուժեր խուսափում են գաղափարական ու ծրագրային բանավեճից: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մենք դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածուի առաջադրված Խաչատուր Քոքոբելյանը. Ինձ համար դա անսպասելի չէր, որովհետև նոր չէ, որ մենք ընտրական պայքարում ենք: Բնական է, որ քաղաքական ուժեր կան, […]

Կիսվել

Ինձ համար մեծ պատիվ է, որ ընտրարշավը ղեկավարում է Վիգեն Սարգսյանը. Մուրադ Մուրադյան

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ ընտրությունների շրջանակներում զրուցում ենք ՀՀԿ թիվ 5 ընտրատարածքի (Արարատի մարզ) պատգամավորության թեկնածու Մուրադ Մուրադյանի հետ: Պարոն Մուրադյան, ինչու՞ որոշեցիք կրկին առաջադրել Ձեր թեկնածությունը, ի՞նչ անելիքներ և ասելիքներ ունեք: Այս հարցն  ինձ շատ են տալիս.  Դուք բավականին նուրբ ձևով հարցադրում կատարեցիք, շատերն ասում են ՀՀԿ-ն թալանել է, կերել  և այսպես […]

Կիսվել

Արմեն Աշոտյանը պատմել է, թե ինչ գործով են իրեն հարցաքննում

ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը Երևանի քննչական վարչությունում հարցաքննությունից հետո որոշ մանրամասներ է պատմել:   Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված սեփականության վկայականների մի մասը ձեռք է բերվել օրենքի խախտումներով, դրանք կվերադարձվեն համայնքին. Ս. Խաչատրյան

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կառույցի հիմնադրման օրվան նվիրված միջոցառման ժամանակ անդրադարձավ գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի քննությանը: Նա նշեց, որ այս գործով կատարվել է ավելի քան 200 հարցաքննություն և 72 խուզարկություն: Անդրադառնալով Մանվել Գիրգորյանի առանձնատնից առգրավված շուրջ 200 սեփականության վկայականներին՝ Սասուն Խաչատրյանը նշել է, որ դրանց մի մասը ձեռք է բերվել խախտումներով: «Արդեն իսկ […]

Կիսվել

Անհրաժեշտություն կա, որ Ռոբերտ Քոչարյանը քննության այս փուլում գտնվի կալանքի տակ. ՀՀ գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, […]

Կիսվել

Գեղարքունիքի մարզում քաղաքացին մնացել է ձնահյուսի տակ. որոնումները շարունակվում են

Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել են անարդյունք, սակայն այսօր վերսկսվել են: Նոյեմբերի 28-ին, […]

Կիսվել

Եղեգնուտում վագոն-տնակ է այրվել, հրշեջ-փրկարարները ներսում հայտնաբերել են այրված դի

Նոյեմբերի 27-ին, ժամը 23:37-ին «911» ծառայությանն ահազանք է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 4 տան դիմաց այրվում է տնակ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին, մարվել՝ 04:16-ին: Ամբողջությամբ այրվել է երկաթյա վագոն-տնակը (մոտ 27 քմ)՝ գույքով: […]

Կիսվել

ՀՀԿ ռեյտինգայինները՝ գործազուրկներ

Հայաստանի Հանրապետական կուսակցության 126 թեկնածուից կազմված ցուցակում, բացի կուսակցականներից, կան նաև անկուսակցականներ։  ՀՀԿ-ի մասը գործազուրկ է. դա, թերևս, հասկանալի է, քանի որ իշխանությունից զրկվելով՝ նրանք զրկվել են նաև պաշտոններից։ Երևանի թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) նախկին իշխանության գլխավոր ուժը առաջադրել է 13 թեկնածու, որոնց թվում ամենահայտնին ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային […]

Կիսվել

Ղրիմի դատարանը կալանավորել է 24 ուկրաինացի նավաստիներից 7-ին

Սիմֆերոպոլի Կիևյան շրջանային դատարանը երկու ամսով կալանավորել է Ուկրաինայի Ռազմածովային ուժերի 7 նավաստու, որոնց ձերբակալել էին Կերչի նեղուցում Ռուսաստանի սահմանը հատելիս: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Սիմֆերոպոլի Կիևյան շրջանային դատարանը երեքշաբթի որոշում է 24 ուկրաինացի կալանավորված նավաստիներից 12-ի խափանման միջոցը: «Խափանման միջոցն ընտրվել է 7 զինծառայայողի համար: Նիստը շարունակվում է», — ասել է դատարանի ներկայացուցիչը: […]

Կիսվել

ContactUs.com