Մենք մաքուր ենք, ճանաչողը մեզ հաստատ ձայն կտա. Դավիթ Եղիազարյան

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ Արմավիրի մարզ կատարած մեր այցելության շրջանակներում հանդիպեցինք նաև մարզում ԲՀԿ-ի կողմից (թիվ 6 ընտրատարածք) ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, սպորտսմեն Դավիթ Եղիազարյանի հետ: Վերջինս չցանկացավ երկար-բարակ իրեն և իր ծրագրերը ներկայացնելու՝ միայն անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե ում ժողովուրդն ընտրի, նա էլ կանցնի. «Ես հասարակ ընտանիքի տղա եմ և, չնայած իմ երիտասարդ տարիքին, շատ բան եմ հասցրել անել սեփական ուժերով, նույնն էլ պատրաստվում եմ անել ընտրվելու դեպքում: Ես իմ Արմավիրի համար պատրաստ եմ ամեն ինչի և հիմնական խնդիրներից զատ, որ մշտապես գոյություն ունեն, պատրաստվում եմ առաջնահերթ, այսպես ասած, երիտասարդական թաղամաս կառուցել՝ բնակելի շենքեր՝ մատչելի պայմաններով, ինչպես անում է պարոն Ծառուկյանը Աբովյանում: Նաև սպորտ դահլիճներ կբացենք՝ մարդկանց առողջ զբաղվածությունն ապահովելու համար, ջրի խնդիրներին կփորձենք լուծում տալ և այսպես շարունակ: Մենք մաքուր ենք, ճանաչողը մեզ հաստատ ձայն կտա»,- հավելեց պատգամավորի թեկնածուն:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com