04/12/2018

Ապագա  խորհրդարանում  պատգամավորը   հասանելի  ու մատչելի  պետք է լինի  յոթ  օր և քսանչորս ժամ . Գագիկ Միրիջանյան  

   Մեր զրուցակիցն է Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԲՀԿ թեկնածու Գագիկ Միրիջանյանը , ով ունի կառավարչական հմտություններ , ում փորձը կիրառվել է հանրապետության մի շարք պետական ոլորտներում` ձեռք բերելով հեղինակություն և վաստակ , որի արդյունքում ստացել է բազմաթիվ քաղաքական կուսակցություններից առաջարկություններ, որպես ռեյտինգային թեկնածու:   —Պարոն Միրիջանյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել […]

Կիսվել

Այս ընտրությանն էլ կարող է իրագործվել ապօրինի գրանցված քաղաքացիների սխեման. Արայիկ Աղաբաբյան

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակներում Արմավիր մարզ կատարած այցելության շրջանակներում հանդիպեցինք նաև ԱԺ պատգամավոր և ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի հետ, ով մեզ հետ զրույցում բարձրացրեց մի շարք մտահոգիչ հարցեր՝ ընտրությունների ելքի վրա ազդող հավանական կեղծիքների, բնակիչներին մոլորեցնելու, անլուծելի թվացող խնդիրների մասին և ոչ միայն: Մասնավորապես՝  Արմավիր – Հոկտեմբերյան քաղաքի […]

Կիսվել

Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի

ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի: Այսօր հրավիրած ասուլիսում Շահնազարյանն ասաց, որ եթե խոսքը վերաբերում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, իրեն նույնիսկ գնդակով չեն կարող կանգնեցնել: Ըստ Շահնազարյանի՝ ինքը պատասխանատու է իր հայտարարության ամեն բառի ու փաստի համար: «Եթե վարչապետը համարում է, որ որևէ բառ իրականությանը […]

Կիսվել

Մարտական ինքնաթիռը կործանվել է Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ. նոր մանրամասներ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է փորձառու […]

Կիսվել

Հայտնի են Ամանորյա ոչ աշխատանքային օրերը

Հայաստանում ամանորյա  տոնական օրերին ոչ աշխատանքային օրեր են համարվելու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ այս տարի ոչ աշխատանքային օրեր են լինելու Ամանոր և Ծննդյան տոները` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նախածննդյան տոներ՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին և Սուրբ Ծնունդ և Հայտնության օրը՝ […]

Կիսվել

Մենք կստիպենք, որ բոլորն աշխատեն հօգուտ պետության և ժողովրդի. Հակոբ Հակոբյան (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով Արմավիրի մարզի, մասնավորապես՝ Էջմիածնի տարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանի հետ զրուցում ենք քարոզարշավի ընթացքի, դրան մարկանց տրամադրվածության, տնտեսական հեղափոխության և թեմային վերաբերվող այլ հարցերի շուրջ:  gmpress.am-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի նոր ձևավորվելիք ԱԺ-ից ու Կառավարությունից և արդյո՞ք մտահոգություններ չկան, որ նոր […]

Կիսվել

ԱԺ-ում քվորում չկա. օրակարգում է պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն և քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

  Ազգային ժողովում մեկնարկում է հերթական նիստը, որի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Այս պահին դեռ քվորում չկա։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի, սակայն այս պահին գրանցվել է դեռ 26 պատգամավոր։ ԱԺ […]

Կիսվել

ContactUs.com