Այս ընտրությանն էլ կարող է իրագործվել ապօրինի գրանցված քաղաքացիների սխեման. Արայիկ Աղաբաբյան

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակներում Արմավիր մարզ կատարած այցելության շրջանակներում հանդիպեցինք նաև ԱԺ պատգամավոր և ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի հետ, ով մեզ հետ զրույցում բարձրացրեց մի շարք մտահոգիչ հարցեր՝ ընտրությունների ելքի վրա ազդող հավանական կեղծիքների, բնակիչներին մոլորեցնելու, անլուծելի թվացող խնդիրների մասին և ոչ միայն: Մասնավորապես՝  Արմավիր – Հոկտեմբերյան քաղաքի համար շարունակում է գերխնդիր մնալ խմելու ջրի հարցը: Ժամանակին քաղաքը ապարանյան ջուր է օգտագործել, սակայն  վայ պաշտանավարողների թեթև ձեռքով ու միլիոնների եվրոյի գրանտները լափելու արդյունքում, նախ՝ խողովակաշարերը փոխարինվել են խոզաբուծարանի կոյուղու ու նավթաբազայի հին ու մաշված խողովակաշարերով, որի առողջության համար վտանգավոր սպասարկման պայմաններից էլ այսօր արմավիրցիներն օգտագործում են, իսկ հիմնականում ցիստեռններից ջուր են գնում, ինչպես չորս տասնամյակ առաջ:

Մինչդեռ, ըստ ԱԺ պատգամավոր և ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի, այդ հարցում չարագործներն այժմ էլ առաջադրված են պատգամավորության թեկնածուներ և փորձում են ազդել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ելքի վրա: Արայիկ Աղաբաբյանը հույս ունի, որ արմավիրցիները լավ են ճանաչում, թե ով ով է, իսկ այդպիսիներին հորդորում է իրենց թաթերը ետ քաշել այս ընտրություններից ու արմավիրցիներին մոլորեցնելուց:

Մյուս խնդիրը, որ մատնանշում է Արայիկ Աղաբաբյանն, այն է, որ ինչես նախորդ բոլոր ընտրություններում աշխատել է, այս անգամ էլ կարող է իրագործվել ապօրինի գրանցված քաղաքացիների սխեման: Տեղի նախկին՝ ՀՀԿ-ական ՏԻՄ իշխանությունների թեթև ձեռքով հարևան մարզերի մի շարք բնակիչներ կեղծ անձնագրերով գրանցված են Արմավիր քաղաքի ու հարակից գյուղերի բնակարանների – տների վրա ու յուրաքանչյուր ընտրություններում ավտոբուսներով բերվում, քվեարկում են ու խեղաթյուրում ընտրությունների արդյունքները:

Արայիկ Աղաբաբյանը նաև հիշում է 2000-ական թվականները, երբ գործում էր մեծամասնական ընտրակարգն ու ինքն անկուսակցական՝ նախաձեռնող խմբի խնդրանքով, առաջադրվել էր, հաղթել, սակայն Սարդարապատ գյուղում, ուր երեք ընտրատեղամասեր կան, քվեների հաշվարկից հետո զմրսված քվեապարկերը գողացվել էին և միայն առավոտյան վերադարձվել, իսկ դատախազությունում իբր հարուցված գործն արագ փակելու համար անվավեր էին ճանաչվել այդ տեղամասերի ընտրությունների արդյունքները, որից հետո Արայիկ Աղաբաբյանը վթարի էր ենթարկվել, չէր կարողացել իր կողմից համակարգել ընտրություններն ու … պարտվել: Ասել է, թե ամեն բան եղել էր այնպես, ինչպես ցանկացել էր այն ժամանակվա քոչարյանական իշխանությունը:

Նաև այս՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրություններում էլ գլոբալ խնդիր կա, պարզվում է: Ընտրատեղամասերում, երբ ավարտվեն ընտրություններն ու հանձնաժողովի կողմից տեղի ունենա քվեաների հաշվարկը, դիցուք այս անգամ կհավաքվեն ընտրություններին մասնակից 11 քաղաքական ուժերի քվեների տրցակներն՝ առանձին – առանձին, սակայն դեռևս պարզ չի լինի, թե յուրաքանչյուր կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուներից ով որքան քվե է ստացել: Ինչպես ներկայացրեց Արայիկ Աղաբաբյանը, հետո այդ տրցակները փոխանցվում են կուսակցություններին և այնտեղ են արդեն հաշվում, թե որ թեկնածուն, որքան քվե է ստացել: Արդյունքում, ըստ նրա, այնպիսի մախինացիաներ են տեղի ուեննում, որ անասելի է: Դրա համար, պարոն Աղաբաբյանն առաջարկում է, չնայած հոգնած են լինում, բայց պարտավորեցնել տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեները հաշվել ամբողջությամբ, նաև՝ ռեյտինգայիններին առանձին – առանձին, որպեսզի արդեն դեկտեմբերի 10-ին պարզ լինի, թե նաև ռեյտինգայիններից ով որքան քվե է ստացել:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com