Մենք կստիպենք, որ բոլորն աշխատեն հօգուտ պետության և ժողովրդի. Հակոբ Հակոբյան (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով Արմավիրի մարզի, մասնավորապես՝ Էջմիածնի տարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանի հետ զրուցում ենք քարոզարշավի ընթացքի, դրան մարկանց տրամադրվածության, տնտեսական հեղափոխության և թեմային վերաբերվող այլ հարցերի շուրջ: 

gmpress.am-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի նոր ձևավորվելիք ԱԺ-ից ու Կառավարությունից և արդյո՞ք մտահոգություններ չկան, որ նոր գերիշխող ուժը կվերածվի հերթական  ՀՀԿ-ի՝ պարոն Հակոբյանը պատասխանեց. «Ես չեմ հավատում դրան, քանի որ այստեղ կարևորը ժողովուրդն է և նա դժվարությամբ ձեռք բերված հաղթանակից հետո  իր իրավունքները երբեք որևէ Կառավարության չի տա ՝ անկախ այն բանից, թե որ ուժերը կձևավորեն այն: Մենք  կստիպենք նրանց, որ բոլորն աշխատեն հօգուտ պետության և ժողովրդի: Մենք կլինենք, թե ով կլինի՝ ես հայտարարում եմ, որ որևէ մեկը չի կարող ժողովրդի իրավունքը ձեռքից խլել, մենք թույլ չենք տա, եթե փորձեն գործել ի վնաս ժողովրդի՝ համարժեք պատասխան կստանան և կտեսնեք, թե ինչքան դառն է լինելու դա:

Այս և այլ հարցերի շուրջ զրույցն առավել մանրամասն  ներկայացնում ենք ստորև՝ mitk.am-ի տեսանյութով.

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com