Ապագա  խորհրդարանում  պատգամավորը   հասանելի  ու մատչելի  պետք է լինի  յոթ  օր և քսանչորս ժամ . Գագիկ Միրիջանյան  

 

 Մեր զրուցակիցն է Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԲՀԿ թեկնածու Գագիկ Միրիջանյանը , ով ունի կառավարչական հմտություններ , ում փորձը կիրառվել է հանրապետության մի շարք պետական ոլորտներում` ձեռք բերելով հեղինակություն և վաստակ , որի արդյունքում ստացել է բազմաթիվ քաղաքական կուսակցություններից առաջարկություններ, որպես ռեյտինգային թեկնածու:

 

Պարոն Միրիջանյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ԲՀԿ ռեյտինգային կարգով ԱԺ արտահերթ ընտրություններին, շատերը գիտեն, որ Ձեզ այլ կուսակցություններից ևս առաջարկություններ եղել են:

 

-Բարև Ձեզ շնորհակալություն հարցազրույցի համար:

Ռեյտինգային ընտրակարգով իմ առաջադրումը  կատարվել է  պարոն  Գագիկ Ծառուկյան անհատով  և այն մեծ հարգանքի  ու վստահության հաշվին, որ ես ունեմ իր նկատմամբ   և հանուն այն բոլոր տեսլականների  և գաղափարների,  որոնք իրականացվում է  Ծառուկյանի կողմից ԲՀԿ միջոցով: Իսկ  թե ի՞նչու որոշեցի առաջադրվել Արմավիրի մարզում, որովհետեւ առաջին հայացքից կարծես թե չորս ամիսը քիչ ժամանակ է, բայց մեզ համար բավականին ժամանակահատված էր, որովհետեւ մենք մարզպետարանի թիմով աշխատել ենք  շաբաթը յոթ օր, քսանչորս  ժամ ռեժիմով եւ շատ լավ ուսումնասիրել ու ծանոթացել  եմ մարզի ենթակառուցվածքներին և նրա խնդիրներին: Իհարկե պաշտոնավարման իմ   չորս ամիսները  բավականին կարճ ժամանակահատված էր, որպեսզի կարողանայինք բոլոր խնդիրներին լուծում տալ, բայց որոշ  հարցեր,  այնուամենայնիվ, գտել են իրենց լուծումները: Հաշվի առնելով վերոհիշյալը, որոշեցի առաջադրվել Արմավիրի մարզում,  քանի որ ծանոթ եմ առկա  խնդիրներին  և ժողովրդի քվեն ստանալու դեպքում  մեր տարածաշրջանը Ազգային ժողովում կունենա  գրագետ ներկայացուցիչ:

 

Դուք վերջերս Արմավիրի մարզպետն եք եղել, ծանոթ եք մարզի բոլոր ենթակառուցվածքներին և գյուղացիների խնդիրներին, արդյո՞ք Ձեր աշխատած ամիսների ընթացքը բավարար է անհրաժեշտ քվեն ստանալ՝ Օրենսդիր մարմնում հայտնվելու համար:

 

-Պատասխանեմ այսպես, որ չորս ամիսները  բավական չեն և այդ պատճառով կխնդրեմ մարզի բնակիչներին, որ իմ աշխատանքների ընթացքը հաշվի առնելով՝ իրենց  քվեն տան  վստահության տեսքով, որ արդեն օրենսդիրում օգտակար լինեմ իրենց՝ լինելով իրենց դեսպանը: Բոլորս գիտենք, որ գյուղատնտեսական  մարզի խնդիրները շատ են,  հաշվի առնելով  մարզի առանձնահատկությունները, ցանկանում եմ դրանցից առանձնացնել մի քանիսը՝  գյուղմթերքի սպառում և  իրացումը: Հաջորդը, այսպես ասած, գյուղմթերքի պաշտպանվածությունը, այսինքն` որակյալ սերմից սկսած մինչեւ գյուղատնտեսական ապահովություն` հակակարկտային կայաններ, ցանցային միջոցների կիրառում, որակյալ նյութեր եւ այլն: Ինչպես նաեւ ոչ՝ պակաս կարեւոր խնդիր է նաեւ ջրային տնտեսությունը, որպեսզի գյուղացին ճիշտ ժամանակին որակյալ ջրամատակարարում իրականացնի:
Հաջորդ  խնդիրը, որը ես կուզենայի առանձնացնել Արմավիրի մարզի համար, որը եւս ոչ պակաս կարեւոր է` դա ճանապարհաշինությունն է, ճանապարհների հասանելիությունը եւ դրանից բխող բոլոր ինֆրաստրուկտուրաները: Այդ առումով պետք է ասել, որ բավականին վատ վիճակում են գտնվում Արմավիրի մարզի ճանապարհները:
Եվ, իհարկե, սոցիալական ոլորտը` սկսած առողջապահությունից, կրթությունից, աշխատեղերի բացումից եւ այլն: Պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի Արմավիրի մարզի բնակիչը կարողանա աշխատել  եւ ապահովել իր բոլոր խնդիրները:

Պարոն Միրիջանայն վերջին ամիսներին այնպիսի տպավորություն է, որ հասարակությունը նոր երիտասարդ քաղաքական դեմքերի կարիք ունի, այս ֆոնին ի՞նչպես կգնահատեք Արմավիրի տարածաշրջանում Ձեր և Ք. Գևորգյանի շանսերը հաշվի առնելով, որ ԲՀԿ ռեյտինգային մյուս թեկնածուները տարիքով են և նախկինում ոմանք  եղել են տարբեր կուսակցություններում:

 

-Պատասխանեմ կարճ և հակիրճ. ինձ հետաքրքիր է միայն մարզի բնակչի կարծիքը, իսկ մեր հնարավորությունները  կարծես վատը չեն՝ հաշվի առնելով , որ  մենք   մաքուր, սպիտակ երիտասարդ Նոր Հայաստանի Նոր քաղաքական գործիչներն ենք:

Ըստ Ձեզ, ինչո՞վ է գալիք խորհրդարանը տարբերվելու նախորդներից՝  ներքաղաքական վերջին զարգացումների ֆոնին:

  
-Այս խորհրդարանը կարծում եմ իրապես կներկայացնի ժողովրդի կողմից վստահված անձին և այդ քվեն ստացած թեկնածուն,  նախևառաջ, հաշվետու պետք է լինի իր ընտրողին: Մի պարզ սկզբունք կա , որի մասին բազմիցս ասել եմ, որ  պատգամավորը  մատչելի՝  7 օր  և  24 ժամ հասանելի պետք է լինի ու  ծառայի իր ազգաբնակչությանը: Իսկ գալիք  խորհրդարանի նման խորհրդարան մենք մեկ էլ ունեցել ենք 90-ական թվականների սկզբին: Այսինքն` բոլոր այն պատգամավորները, ովքեր ներկայացված կլինեն նոր խորհրդարանում, կլինեն իսկապես ընտրված պատգամավորներ: Ովքեր գնալու են Ազգային ժողով ոչ թե ժամանակ անցկացնելու եւ վայելելու պատգամավորի մանդատը կամ աթոռը, այլ նրանք կունենան պարտավորվածություն, պարտքի զգացում` իրենց քվեն տվյալ պատգամավորներին, քաղաքական ուժերին վստահած ՀՀ քաղաքացիների մոտ:

 

Ո՞րն է Ձեր կարգախոսն ու կոչը ժողովրդին:

«Մեր խոսքը գործ է»  դրանով ամեն ինչ ասված է:Ես ասեմ, որ   ընդհանրապես չեմ սիրում կարգախոսներով առաջնորդվել կյանքում, որովհետեւ կարգախոսը կարծես կարծրատիպ է ստեղծում եւ չակերտների մեջ դնում մարդուն: Բայց մեր քաղաքական ուժն ունի կարգախոս, որով եւ առաջնորդվում ենք բոլորս: Իսկ իմ  կոչը ժողովրդին դա փոխադարձ հարգանքն է և  քվեն ստացող անձի կենսագրությունը , նրա  անցյալի և քաղաքական ուժի տեսլականի նկատմամբ ծանոթանալը, որոնց   լավ  ուսումնասիրեք  և  ընտրություն կատարեք, որպես ՀՀ նկատմամբ սրտացավ քաղաքացի:   

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com