Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ու՞մ են վստահում իջևանցիները՝ մեր հարցախույզի արդյունքներով

Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրական տարածքում թեժ նախընտրական կրքերը բորբոքվել են դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթ ընտրություններին ընդառաջ: Իջևանի տարածաշրջանը ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատար Ն. Փաշինյանի ընտանիքի բարեկամները նրա եղբորորդին, ռեյտինգային ընտրակարգով «Իմ Քայլը » դաշինքով ներկայացված թեկնածուներ են և այս փաստի հետ կապված ազգաբնակչության շրջանում բոլորը գիտեն, որ քաղաքապետեր, գյուղապետեր գործող մարզպետն՝ ովքեր ժամանկին մի շարք կուսակցությունների անդամներ են եղել, այժմ իշխանություններին հաճոյանլու համար վերջիններիս կողքն են և ժողովրդի մոտ ակտիվ քարոզչությունեն տանում նանց օգտին: Եվ որպեսզի մեր ասածը մերկապարանոց չհնչի, մենք քայլեցինք Իջևանի բանուկ փողոցի «շուկայի» հատվածում, մարդաշատ վայրում, բայց ժողովրդից քչերը ցանկացան առաջիկա ընտրություններից խոսել:

Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց իջևանցիներից լսել անկեղծ կարծիքներ, մասնավորապես՝ երիտասարդ ամուսիններն ասացին. «Պարզ չի , որ իջևանցիներին պիտի պաշտպանեք. բա է՞լ ում »: Մեր այն դիտարկմանը, թե կուսակցությունը կապ ունի ռեյտինգային թեկնածուն ընտրելիս, վերջիններս ասացին, կապ չունի:

Շարքային քաղաքացիների կարծիքով՝ Իջևանում առաջին տեղում տեղում կհայտնվի «Իմ Քայլը» դաշինք, երկրորդում՝ «ՀՅԴ» -ն և երրորդում՝ «ԲՀԿ» -ն:

Պատգամավոր ՀՅԴ –ական Սուրեն Մանուկյանին հարցեր ուղղեցինք, թե ի՞նչպես կգնահատի իր վարկանիշային հնարավորությունները՝ հաշվի առնելով ներքաղաքական վիճակն ու այն շրջանը, որտեղ շատ քաղաքականացված է և արդյո՞ք ինչ-որ բան փոխվել է , որի մասին մարդիկ երազել են . «Գիտեք, թերություններ յուրաքանչյուր իշխանության մեջ էլ եղել են: Մենք լիահույս ենք, որ որոշ ժա¬մա¬նակ անց ամեն ինչ շատ լավ է լինելու: Շատ կարճ ժամանակ է անցել գնահատականներ տալու հա¬մար, դեռ կլինեն նոր փոփոխություններ, ճիշտ կլինի գնահատականներ տալ մեկ տարի անց: Իշխանափոխությունը կառավարության համար մեծ հնարավորություն է ստեղծում նախկինում կատարած բազում թերությունները շտկելու և երկիրը զարգացման ուղով տանելու համար, այն նաև հնարավորություն տվեց համախմբել տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին: Իսկ իմ հնարավորությունները բարձր եմ գնահատում , անկախ իրավիճակից ես միշտ իմ ժողովրդի կողքին եմ եղել և մնում: Դրանից ավելի վստահություն իմ և ժողովրդիս մեջ կարտահայտվի ընտրությամբ»: Իսկ թե որքանո՞վ է իր և կուսակցության գաղափարները համընկնում, ՀՅԴ խմբակցություն պատգամավորը նշեց. « Ժողովուրդը նախ և առաջ ինձ է ճանաչում, իսկ որպես կուսակցական ես «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ան¬դամ եմ արդեն 15 տարի: Ինձ համար կուսակցության գաղա-փա¬րա¬խո¬սությունը միշտ եղել է օրինակ, այդ կանոններով ուղղորդվել եմ կյանքում և երբեք` անկախ իրավիճակից, չեմ դավաճանել իմ կու¬սակցության գաղափարախոսությանը: Իմ նախընտրական քարոզարշավի կարգախոսը եղել է`«Ես Ձեր ընկերն եմ»: Այդ գաղափարախոսությամբ էլ առաջնորդ¬վում եմ իմ աշխատանքում: Անհատը` ընտելով այս ուղին, պետք է չդավա¬ճա¬նի իր սկզբունքներին, բնակիչների հանդեպ լինի ազնիվ և հա¬վա¬տարիմ»-նշեց պատգամավորի թեկանածու Սուրեն Մանուկյանը՝ ավելացնելով. «Իմ կարգախոսը բխում է ընկերության մեջ ամենակարևոր արժեքներից` ազնվությունն ու հավատարմությունն է: Ընկերությունը` միմ¬յանց հասկանալու, օգնելու և հասարակության շահերին նպաս¬տող ընդհանուր հետաքրքրություններ ունենալու վրա պետք է հիմնված լինի: Եթե մարդիկ ընկերներ են, ապա նրանք պետք է կարողանան ներել և հավատարիմ լինել միմյանց: Շատ դժվար է պահպանել իսկական ընկերությունը, քանզի միայն դժվարին իրավիճակներում է երևում, ով է քո հավատարիմ ընկերը ես կոչ եմ անում ժողովրդին , որ առաջիկա ընտրություններին մասնակցեն առաջնորդվել փորձով ձեռք բերված արժեքներով և խղճի թելադրանքով»:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com