Երևանի ռեյտինգայինով հաղթողները

Ավարտվեցին 2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունները։ Նախընտրական թեժ պայքարը հիմնականում ընթանում էր մայրաքաղաքում, որտեղ թեկնածություն էին դրել այնպիսի հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպիսիք են՝ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Դավիթ Սանասարյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը։ Ըստ կայացած ընտրությունների արդյունքների՝ վերոնշյալներից յուրաքանչյուրը երևանյան իր ընտրատարածքում իր քաղաքական թիմի առաջատարն է։ Այսպիսով՝ Արարատ Միրզոյան՝ թիվ 3 ընտրատարածք, Ալեն Սիմոնյան՝ թիվ 4 ընտրատարածք, Տիգրան Ավինյան՝ թիվ 2 ընտրատարածք, Դավիթ Սանասարյան՝ թիվ 4 ընտրատարածք, Վահե Էնֆիաջյան՝ թիվ 4 ընտրատարածք, Մանե Թանդիլյան՝ թիվ 4 ընտրատարածք, Գևորգ Գորգիսյան՝ թիվ 4 ընտրատարածք։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել Ազգային Ժողովի առաջին նիստի օրը, սակայն հնարավոր երկու օր է շրջանառվում ՝ 2018թ. դեկտեմբերի 24-ը և 2019թ.-ի հունվարի 14-ը։ Առաջիկայում կանդրադառնանք նաև մարզային առաջատարներին։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com