Գավառի քաղաքապետի անակնկալը հաճելի էր սիրված արվեստագետներին

«Ինձ համար անսպասելի էր քաղաքապետի կողմից ինձ Գավառի պատվավոր քաղաքացու կոչումը»-, այդ մասին ասաց սիրված դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, ով շփոթված էր անակնկալից և որպես «սրսուռ քյավառցի» հպարտացավ կոչումից և ասաց. «Ես քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի աշխատանքները բարձր եմ գնահատում, մենք ապրում և հեռանում ենք կյանքից , բայց մեզ սերունդները կհիշեն դարերով կատարած աշխատանքների շնորհիվ»: Քաղաքապետի նախաձեռնությամբ Գավառում ստեղծվել և գործում է հանրապետությունում դուդուկի միակ դպրոցը, որը կրում է Գևորգ Դաբաղյանի անունը: «Յուրաքանչյուր անգամ քաղաք գալով նոր ձեռքբերումներ եմ տեսնում , որից ոգևորվում եմ և հպարտանում, իսկ այս անգամ քաղաքի հրապարակի լուսավոր, վերականգնված և կահավորված տեսքը հերթական անգամ ինձ ուրախանալու առիթ տվեց»,-նկատեց վաստակավոր ատիստը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին, տարեմուտին ընդառաջ, բանաստեղծ հրապարակախոս Լևոն Բլբուլյանին և դուդուկահար, Ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանին Գավառի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց և այդ առիթով Գավառի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ: Կոչման հավաստագրերը օրվա հերոսներին հանձնեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Պատվավոր հյուրերը մեզ հետ զրույցում խոստովանեցին, որ որևէ այլ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում չունեն, մասնավորպես՝ Լ. Բլբուլյանի խոսքերով՝ նրան ընկերները հաճախ են հարցրել, թե Գավառի պատվավոր քաղաքացու կոչում երբ էստանալու և ահա սպասելիքներն արդարացան: «Ես շատ եմ ուրախանում, երբ ամեն անգամ իմ ծննդավայր գալով մի նոր բան եմ տեսնում ավելացած, դրական փոփոխություններ նկատում: Շնորհակալ եմ քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին կատարած յուրաքանչյուր աշխատանքի, նոր ձեռքբերումների համար»,- ասաց Բլբուլյանը :

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com