Լավրովը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը քննարկել են հակամարտության կարգավորումը Սիրիայում

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը քննարկել են Սիրիայում ճգնաժամի կարգավորումը և հումանիտար հարցեր, այդ թվում` երկրում ենթակառուցվածքի վերականգնումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Հանդիպումը կայացել է երեկ` հունվարի 21-ին:

«Մանրամասն քննարկվել է իրավիճակը Սիրիայում, դիտարկվել են ահաբեկիչներին վերջնականապես ջախջախելու խնդիրները, Սիրիայում խաղաղության վերականգնումը` երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը հարգելով»,- ասվում է հաղորդագրությունում:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com