Ապարանում   շուտով  կբացվի  նոր ու ժամանակակից  մանկապարտեզ

Ապարանի խոշորացված համայնքապետարանը  2018 թվականին իրականացրել է  համայնքային նշանակության մեծածավալ աշխատանքներ՝ այդ թվում քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների ամբողջական վերափոխում, շքամուտքերի դռների և պատուհանների փոխում,  մայթերի և փողոցների բարեկարգում, իսկ  գյուղերում 80-100 %-ով լուծվել է գիշերային լուսավորության խնդիրները, շուրջ 20-21  մլն. դրամ  համայնքապետ Կարեն Եղիազարյանը տրամադրելուն է խոշորացված գյուղական համայնքներում ճանապարհների խճապատման համար , խմելաջրի և ոռոգման ջրի զգալի աշխատանքեր է իրականցրել համայնքները հասցնելով բարվոք վիճակի:

Համայնքապետի խոսքերով՝ քիչ  գործեր չի  տարվել առողջապահական   և սոցիալական  ոլորտում՝  օգնություններ  տրամդրելով անապահովներին, ովքեր դրա կարիքն են ունեցել:Ուսանողներին,  կրթամշակությաին  դաստիարակությունն ու  այդ թեմաներով միջոցառումները մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում ՝ այդ են վկայում դեռևս տարիներ առաջ   սեփական նախաձեռնությամբ  հիմնած անվճար ուսանողական տրանսպորտային միջոցը ,  որը խթանում է  կրթություն ստանալու մատչելիությունը  Ապարանի և հարակից գյուղաբնակ ուսանողներին: Վարդենուտ, Արայի , Թթուջուր , Եղիպատրուշ, Հարթավան  գյուղական բնակավայրերում վերակառուցվել ու կահավորվել են մեծահասակների և մանկապատանիների համար նախատեսված հանգստի, ժամանցի և հանդիսությունների սրահներ: Խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը փաստեց, որ  համագործակցելով  մի շարք   դոնոր կազմակերպությունների և ՀԿ-ի  հետ  ունի մեծ ձեռքբերումներ  սոցիալական և տնտեսական ներդրումների  ուղղությամբ:  Հիշեցնենք, որ Ապարանում շուտով   կբացվի ժամանակակից  շինարարական լուծումներով  և կահավորանքով մանկապարտեզ:

 

 

 

 

 

 

 

 

Հ.Գ. Նախորդ տարվա իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ <<Զրույց>>-ի առաջիկա տպագիր  հերթական համարում: 

Կարինե Սարգսյան

 

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com