«Ամենագլխավորը համարում եմ վստահությունը, որը ես վաստակել եմ»-Ա.Ավետիսյան

 

Փետրվարի 17-ին հանրապետության մի շարք համայնքներում սպասվում են ՏԻՄ ղեկավարի ընտրություններ: Նոր Արմավիրում ևս սպասվում են ընտրություններ մինչ գործող համայնքապետին հանդիպելը գյուղացիներից տեղեկացանք, որ համայնքում ամենամեծ խնդիրը դա ոռոգման ջրի և  փողոցների ասֆալտապատման հարցն է, որը օդում կախված  է մնացել մինչ այսօր: Իսկ գործող գյուղապետ Արթուր Ավետիսյանին գյուղացիները կես կատակ, կես լուրջ, անվանեցին Արթուր-Լուսավորիչ, ով գյուղում իրականացրել է լուսավորության, մանկապարտեզի, դպրոցի , խմելաջրի , աղբահանության այնպիսի աշխատանքներ, որ նրանք դարակազմիկ են համարում:«Ով ուզում է իր թեկնածությունը դնի միևնույն է մենք մեր գյուղապետ Արթուր Ավետիսյանին ենք տեսնում, որպես համայնքապետ ու սրտացավ ղեկավար, ով ժողովրդի դարդ ու ցավով ապրող մարդ է »,-փաստեցին նրանք:«Գիտեք մեր գյուղում մի կարգին դպրոց չկա, նախկինում ամբողջ համայնքը այնպիսի թալանի վիճակում են հասցրել, որ մինչև հիմա ո՛չ դպրոցը ջեռուցման համակարգ ունի , ո՛չ նորմալ դուռ ու պատուհան:Իսկ գյուղում մի  տեխնիկա չկար, որ աբահանություն կատարեր,բայց  հիմա  Ավետիսյանը իր սեփական գյուղտեխնիկան տրամադրում է այդ գործին և գյուղը պահում է շատ մաքուր, բացի այդ խմելու ջուրը, որ նախկինում չունեինք էս մարդը ամբողջ գյուղի ներքին ցանցը փոխեց ու հիմա անվճար ջուր ունենք, ծննդօգնություն է տալիս 50 հազարական դրամ յուրաքանչյուրին, թաղման արարողությանը 150 հազարական դրամ, ուսանողներին դրամական օգնություններ և այնքան աշխատանք է անում, որ դժվար է հավատալ մեր օրերում, գազաֆիկացրեց ամբողջ գյուղը  մենք շատ կուզենք, որ Ավետիսյանը նորից շարունակի իր գործը, որը մեր գյուղի համար  մեծ ձեռքբերում է»-ասացին գյուղացիները:

Իսկ Պարոն Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը թեկնածուներին  մրցակիցներ  չի համարում,  քանի-որ իրենից հետո ոչ մեկը այդքան աշխատանք չի կարող իրականցնել, որքան ինքը: «Ամենագլխավորը համարում եմ վստահությունը, որը ես վաստակել եմ, իսկ գյուղացիները թող իրենք որոշեն թե ձայները ի՞նչու ինձ պետք է տան»-Ավետիսյան:

 

Հ.Գ. Չնայած վերոհիշյալին՝ գյուղում դեռ բազում չլուծված խնդիրներ կան, որոնց և համյանքապետի  հարցազրույցին  կարող եք ծանոթանալ «Զրույց»-ի առաջիկա տպագիր հերթական համարում:

Կարինե Սարգսյան

 

 

 

 

 

 

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com