95 տարեկանում մահացել է «Իբուպրոֆեն» դեղամիջոցը հայտնաբերած բրիտանացի դեղագետը

Մեծ Բրիտանիայում 95 տարեկանում մահացել է Սթյուարտ Ադամսը, որն առավել հայտնի է «Իբուպրոֆեն» ցավազրկող դեղամիջոցի ստեղծման գործում ունեցած մեծ ավանդով, գրում է BBC-ն:

Ադամսը, որը դեղագիտություն է սովորել Նոթինգհեմի համալսարանում, ղեկավարել է Boots Group հետազոտական խումբը, որն աշխատում էր «Ասպիրին»-ի այլընտրանքային, ավելի անվնաս դեղամիջոց ստանալու ուղղությամբ: Նա ներգրավված է եղել շուրջ 10 տարի տևած կլինիկական փորձարկումների մեջ: Փորձարկումների ավարտից 7 տարի անց՝ 1969 թ.-ին, դեղամիջոցը հաստատվել և սկսել է շրջանառվել բրիտանական շուկայում:

«Ադամսի կարիերան ոգեշնչող է: Նա կհիշվի աշխարհում ամենակարևոր ցավազրկողներից մեկի ստեղծման գործում ունեցած հաջողությունների համար, սակայն, ինչպես հաճախ պատահում է ոգեշնչող մարդկանց հետ, նա և իր թիմը մի շարք անհաջողություններ են կրել մինչ դեղամիջոցը ստանալը»,- ասել է Նոթինգհեմի համալսարանի դասախոս Քևին Շեքշեֆը:

Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Ադամսն ասել է, որ իրեն ամենաշատը հաճույք է պատճառում այն, որ իր կողմից հայտնաբերված դեղամիջոցն օգնում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com