Ով իր անձնական շահը կհետապնդի ՝ անելիք չունի այստեղ. Ա.Միսակյան

 

Սույն թվականի փետրվարի 17-ին ՀՀ մի քանի մարզերում տեղի են ունենալու համայնքապետի ընտրություններ: Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում ևս  համայնքի ղեկավար են ընտրելու, որի համար պայքարում են թվով 4 թեկնածուներ: Ստորև ներկայացնում ենք նախընտրական թեմաների շուրջ թեկնածուներց մեկի՝ Արբակ   Միսակյանի հետ հարցազրույցը:

Պարոն Միսակյան, ինչո՞ւ եք որոշել առաջադրել Ձեր թեկնածությունը՝ գյուղապետ դառնալու համար և ինչո՞վ էիք զբաղված մինչ այս:

Զբաղվել եմ հիմնականում այգեգործությամբ: Դեռ մանկուց շատ եմ ցանկացել, որ մի օր հնարավորություն ունենամ լիարժեք կերպով օգտակար լինելու իմ ժողովրդին: Պետք է նշեմ, որ համագյուղացիներիս հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ, ընդհանուր առմամբ, միշտ հնարավորություններիս սահմաններում եղել եմ ժողովրդիս կողքին, չի եղել մի դեպք, որ մարդ կարքի մեջ լինի, դիմի ինձ ու ես իր կողքին չկանգնեմ կամ օգնության ձեռք չմեկնեմ: Ես սիրում եմ Օհանավանը, օհանավանցուն, հպարտ եմ նրանց համար, և անկախ ամեն ինչից,  ժողովրդն է որոշելու` իր ձայնն ում է տալու, ես էլ իմ հերթին պատրաստ եմ ողջ կյանքիս ընթացքում օգտակար լինել նրանց. օհանավանցին լավ գիտի, թե գիտի ես ով եմ:

Ես չեմ թերագնահատում ոչ մի թեկնածուի, ամեն մարդ իր կարծիքն ու ցանկությունն ունի, ես էլ իմը, իմ նպատակներն արդար են, ես պատրաստ եմ, ունեմ այդ ուժն ու ցանկությունը՝ ազնվորեն ծառայելու իմ ժողովրդին:

Այսօր ի՞նչ խնդիրներ կան Օհանավանում և դրանցից ո՞րոնք են ընդգրկված Ձեր նախընտրական ծրագրերում:

Խնդիրներ, իհարկե, ունենք, ո՞րտեղ դրանք չկան: Իմ նախընտրական ծրագրերի մեջ, բնականաբար, ընդգրկել եմ նաև այդ հարցերը, այն է՝  վերականգնել գյուղամիջյան ճանապարհները, իրականացնել դրանց ամբողջական լուսավորությունը, ավարտին հասցնել գյուղի ընդհանուր գազաֆիկացումը, վերականգնել գյուղի և գյուղին պատկանող դաշտավայրերի ոռոգման համակարգը, այգեմիջյան ճանապարները, վերականգնել համայնքի մանկապարտեզի գործունեությունը, գյուղում աղբահանության համակարգ ստեղծել, տեղադրել աղբարկղեր, ինչպես նաև՝    աջակցել անասնապահության զարգացմանը, որը բխում է յուրաքանչյուր գյուղացու տնտեսական շահերից, կազմակերպրել ուսանողների տրանսպորտի խնդիրները՝ գյուղից բուհեր և հակառակ ուղղությամբ, ստեղծել սեփական կրթական և ժամանցի կենտրոններ, սատար լինել անապահով ընտանիքներին, ծննդաբերությունը խրախուսելու նպատակով ծնված յուրաքանչյուր երեխայի համար դրամական պարգևներ տալ, հաճախակի ժողովներ կազմակերպել, լսել ու լուծել գյուղացու առօրյա խնդիրները, ապրել նրանց հոգսերով ու խնդիրներով, ստեղծել գյուղացի-համայնքապետ անմիջական կապը, նեցուկ կանգնել համայնքի աղետներից ու փորձանքներից տուժած բնակիչներին և այսպես շարունակ: Մի շատ կարևոր հարց ևս պետք է առանձնահատուկ նշեմ, այն է՝ գյուղին պատկանող սրբավայր-գերեզմանատան ճանապարհի և ընդհանուր տարածքի նորոգումը, որը ծրագրում եմ հնարավորինս շուտ իրականացնել: Մի խոսքով, ասելքիներ շատ կան, բայց ես գերադասում եմ ավելի շատ գործել, քան խոսել:

Նոր աշխատատեղեր ստեղծելու ծրագրեր, գաղափարներ ունե՞ք:

Այսպիսի ծրագրեր ևս կան. այսօր օհանավանցու ապրուստի հիմնական միջոցը այգեգործությունն  է, օրինակի համար, թերևս նշեմ, թեկուզ հենց գյուղմթերքի մթերումն ու թափոնը, որն իրացնելու համար մարդիկ այլ տեղեր են. մտադիր եմ ստեղծել այդպիսի մթերման մի գործարան, որը կքննարկեմ Կառավարության հետ, ինչու ո,չ նաև կդիմեմ որևէ բարերարի, ներդրողի օգնությանը: Այսօր բոլորն էլ կարող են լավ-լավ ծրագրեր ներկայացնել, բայց մարդիկ տեսնում են՝ ով է այս ամբողջ ընթացքում գործով ապացուցել, ով է մշտապես կանգնած եղել նրանց կողքին:

Մի կարևոր ծրագիր ևս ունեմ. կարևորագույն խնդիրներ լուծելուց և, բնականաբար,  ժողովրդի կարծքին  իմանալուց հետո մտադիր եմ նաև լուսահոգի Կարեն Դեմիրճյանի հուշարձանը գյուղի կենտրոնում տեղադրել (քանզի օհանավանցու ապրուստի հիմնական միջոցը հանդիսացող այգիները հենց նրա օրոք են ստեղծվել): Ընդհանուր առմամբ, ավելացնելու բաներ շատ կան, պարզապես կնշեմ, որ չի լինելու այնպիսի մի հարց, որն առանց ժոովրդի հետ քննարկելու, նրա կարծիքը հարցնելու արվի:

Ինչպե՞ս եք գնահատում մրցակցությունը թեկնածուներիդ միջև և ինչպե՞ս կգնահատեք Ձեր հաղթելու հավանականությունը:

Այսօր բոլորն էլ կարծում են և վստահ են, որ իրենք կհաղթեն, բայց ես նման  բան չեմ ասի, միայն կնշեմ, որ ժողովուրդն իր ընտրությունն արդեն արել է: Ամեն ինչ շատ հանգիստ է ընթանում, լարվածություն չկա, ես ինքս ոչ մեկի դեմ լարվածություն չունեմ, ամեն մարդ իր արածով պետք է գնահատվի, եթե մեկը նույնիսկ փորձի ինչ-որ լարված, կոնֆլիկտային իրավիճակ ստեղծի՝ ես անպայման իրեն կկանխեմ:

Ես, այսպես ասած, չեմ ցուցադրում ինձ, երբեք նման բան կյանքումս թույլ չեմ տվել, անգամ եթե հարյուր տոկոսանոց փաստ է դա, միևնույնն է, չեմ բարձրաձայնի: Ես սիրում եմ ժողովրդիս և դա փոխադարձ է:

Կարգախոս ունե՞ք, որով առաջնորդվում եք:

Իհարկե ունեմ՝ ‹‹Քիչ խոսել, շատ գործել›› և ‹‹Ժողովուրդն է որոշողը›› կարգախոսներով եմ առաջնորդվել այս ամբողջ ընթացքում ու շարունակում եմ առաջնորդվել: Կրկնեմ ևս մեկ անգամ, որ այս գործում ով իր անձնական շահը կհետապնդի ՝ անելիք չունի այստեղ:

Ես պատրաստ եմ ազնվորեն ծառայել իմ ժողովրդին:

 

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com