«Թող հաղթի  այն թեկնածուն , ով  ժողովրդի քվեն կստանա  միայն անձնական արժանիքների հաշվին ». Անդրանիկ Մխիթարյան

 

Փետրվարի 17-ին Արարատի մարզի  Ուրցաձոր խոշորացված համայնքում սպասվում են արտահերթ ՏԻՄ ղեկավարի ընտրություններ: Հիշեցնենք ՝ նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին  Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը մոտ տասը օր համայնքում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետևանքով   հրաժարականի դիմում ներկայացրեց , ով համայնքը ղեկավարել է շուրջ 19 տարի:Վերջինս  հրաժարականը տալով  համագյուղացիներին  խոստացավ առաջիկա  կայանալիք ընտրություներին իր թեկնածությունը նորից առաջադրել և  իսկապես  փետրվարի 17-ին  կայանալիք ընտրություններին թեկնածուների պակաս չկա,  այստեղ  թեկնածուների  շարքում է և՛ պաշտոնաթող համայնքապետ  Ռ. Անդրեասյանը և՛  ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը, ով ավելի շատ ժողովրդին հայտնի է   «գազանանոցում» աշխատողի անունով: Ինչպես նաև առաջադրվել են ուրցաձորցի ևս չորս թեկնածուներ՝  բոլոր 6 թեկնածուների միջև   սպասվում է  իրական մրցակցություն,  քանի-որ  նրանք իրենց շանսերը բարձր են  գնահատում:

Առաջիկա կայանալիք ընտրությունների  ֆոնին մեր զրուցակիցն է  Անդրանիկ Մխիթարյանը, ում հետ զրուցեցինք  իր առաջադրման և համայնքային նշանակության խնդիրների շուրջ:

-Պարոն Մխիթարյան ի՞նչպես ստացվեց, որ առաջադրեցիք Ձեր թեկնածությանը և  ընտրողներից ի՞նչ սպասելիքներ  ունեք:

-Գիտե՛ք  գյուղական միջավայրում մեկը, մյուսին լավ ճանաչում են և  հասարակությունը իր քվեն տալիս է նրան՝  ում ընտանիքը , ծնողները, նախնիները լավ համբավ են ունեցել , որպես  բարոյական և լավ մարդիկ: Իմ դեպքում նույնն է , բոլորը ինձ ճանաչում են և ես հպարտ եմ իմ անցած ճանապարհով: Կարծում եմ ժողովուրդը կգնահատի իմ երկար տարիների աշխատանքային փորձը  հատկապես ոռոգման ջրի ոլորտում, որը շատ բարդ է, սակայն  փորձել եմ անաչառ  լինել  բոլոր սպառողների նկատմամբ, անկախ նրանից թե գյուղում ով ում բարեկամն է, որի արդյունքում վաստակել եմ հարգանք: Կարծում եմ, որ ժողովուրդը  կգնահատի  իմ վաստակը և ճիշտ ընտրություն կկատարի, անկախ այն հանգամանքից, որ թեկնածուների պակաս չկա ՝ մի հինգ հոգու թելանդրանքով  մարդիկ են առաջադրվել , որ  ժողովրդին մոլորություն մեջ  գցեն:

-Ծանոթ ե՞ք  համայնքի ենթակառուցվածքներին և նրանց խնդիրներին:

-Ա՛յո իհարկե տեղյակ եմ համայնքային նշանակության խնդրիներին, ոչ միայն Ուրցաձորի , այլև  խոշորացված համայնքների , քանի-որ երկար տարիներ եմ աշխատել  տարածաշրջանում և  լավ եմ պատկերացնում դրանք: Մասնավորապես  Շաղափ  գյուղում  առկա են ոռոգման, խմելու ջրի խնդիրներ ու անմխիթար  պայմաններում գտնվող մանակապարտեզ, որի պատճառով շաղափլեցի երեխաներին ծնողները հաճախ բերում են Ուրցաձոր, իսկ իմ նախընտրական ծրագրային դրույթներից մեկն այն է, որ Շաղափի մանկապարտեզը  վերանորոգել և ստեղծել   այնպիսի բարվոք պայմաններ, որ այնտեղի երեխաներին կարիք չլինի բերել  համայնքի կենտրոն: Բացի այդ ցանկանում եմ առանձնացնել  ասֆալտապատման , ճանապարհների բարեկարգման և  ջրահեռացման խնդիրները , որոնք սպասում են իրենց լուծմանը, չափազանց կարևոր է գյուղի աղբահանության և սանիտարահիգենիկ վիճակի բարելավում՝ այսօր կոյուղագծերի թափոնները թափվում են ոռոգման ջրատար առուներն, որին օր առաջ պետք է լուծում տրվի: Ես առաջարկում եմ  համագյուղացիների  հետ միասին  առաջնային խնդրիները դնենք ըստ հերթականության լուծման ՝ այդ թվում գյուղի կենտրոնական  մասում գտնվող անմշակ տարածքը՝ կանաչ այգու վերածել, որը անհրաժեշտ է թե՛ մեծերին և թե՛ փոքրերին:Բացի այդ համայնքում դեռ չլուծված գազաֆիկացման խնդիր կա, որը պարտավորվում եմ  առաջնային լուծում տալ , ընտրվելու պարագայում: Իսկ, որպես  գյուղի զարգացման տեսլական  ես կառանձնացնեի տուրիզմը, քանի-որ համայնքը հարուստ է պատմամշակութային ռեսուրսներով: Ոլորտի  զարգացման դեպքում  կարելի է ստեղծել  գրավիչ միջավայր ներդրում իրականացնողների համար , որն էլ կապահովի նոր  աշխատատեղեր ստեղծում:

-Ի՞նչպես եք պատրաստվում իրականացնել  քարոզարշավը:

-Քանի-որ գյուղերում  մեկը մյուսին ճանաչում է, ժողովուրդը գիտի թե ով ինչիէ ընդունակ , ուստի քարոզարշավը  ես իրականացնու եմ  բակային հանդիպումներում ժողովրդի հետ քննարկումներով, իսկ մնացած թեկնածուներին առաջարկել եմ մինալ ընդհանուր գաղափարի շուրջ և միասին զբաղվել գյուղի խնդիրների լուծմամբ , սակայն վերջիններս չեն համաձայնվել,  ընտրելով  պայքարելու յուրովի տարբերակները:

-Ի՞նչպես կգնահատեք Ձեր շանսերը:

-Բավարար , մյուսների նման չէի ասի, որ արդեն հաղթել եմ,  ես իմ վաստակով և առաջարկած ծրագրով , կարծում եմ առողջ մրցակցության պայմաններում կվաստակեմ անհրաժեշտ քվեներ:

-Ձեր կոչը ընտրողներին:

-Թեկնածուներին  խնդրում եմ ցեխ չշպրտել մեկը մյուսի վրա և կխնդրեի որոշ մարդկանց թող հիշեն ու՞մ ազգից են , ու՞մ տղան են և ու՞մ հանդեպ են  փորձում ցեխ շպրտել, հորդորում եմ առողջ քարոզարշավի և պայքարի քաղաքակիրթ ձևը, թող հաղթի արդար և թափանցիկ ընտրությունները հաղթահարող թեկնածուն, հակառակ դեպքում մենք առաջընթաց չենք գրանցի:

Սեփական ՝ լրատվություն

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com