«Իմ կատարած աշխատանքները քարոզարշավից ավելի խոսուն են». Գևորգ Բարխոյան

 

Արարատի մարզի  Վարդաշեն համայնքում սպասվող փետրվարի 17-ի  ընտրություններին ընդառաջ հանդիպեցինք գյուղին և գյուղացիներին և պարզվեց, որ համայնքը շատ փոքր է և սեփական եկամուտներով և պետական դոտացիայով կարողանում է համայնքային նշանակության խնդիրները լուծել,  հետն էլ ենթակառուցվածքը պահպանել: Գործող գյուղապետ  Գևորգ Բարխոյանը  երկար տարիներ ղեկավարում է համայնքը և իր  հերթական առաջադրումը պայմանավորում է գյուղացիների վստահությամբ ու կիսատ թողած գործերի շարունակությամբ:

Նախորդ տարի համայնքապետի ջանքերով  իրականացրել է ոռոգման ջրի ներցանցային համակարգի կառուցում-նորոգում , որը ընդգրկվել է  պետական ծրագրում,  համայնքային բյուջեից  համապատասխան համաֆինանսավորում արվել , որը կլուծի  գյուղի ամբողջ տնամերձ հողատարածքների ոռոգումը: Չնայած փոքր միջոցներին` համայնքն  ապրում է իր բնականոն հունով՝ գազաֆիկացված է, ապահոված է  մշտական խմելու ջրով, գլխավոր ճանապարհը նույնպես վատ չէ, ունի հիանալի կառուցված դպրոց:

Իսկ առաջիկա անելիքներից  պարոն Բարխոյանը առանձնացրեց «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի և գործընկերների ներդրումներով   գյուղում շինարարության մեջ օգտագործվող նոր արտադրություն  հիմնելու  պայմանավորվածության մասին: Գյուղապետի խոսքերով՝ ինքը քարոզարշավի կարիք չունի «Իմ կատարած աշխատանքը՝ քարոզարշավից ավելի խոսուն են և ես պատրաստ եմ շարունակել ծառայել իմ համայնքին»,-ասաց Գևորգ Բարխոյանը:

Հ.Գ. ամբողջական հարցազրույցին կարող եք հետևել «Զրույց» թերթի առաջիկա տպագիր համարում:

Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com