«Վարդենիսում նախկին գործարանները կվերագործարկվեն».Արամ Մելքոնյան

 

 Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում փետրվարի 17-ին սպասվում են  ՏԻՄ ղեկավարի արտահերթ  ընտրություններ: Հիշեցնենք, որ  Վարդենիսում վերջին շրջանում մեղմ ասած   քաղաքապետի «ճգնաժամ է» , քանի-որ  հերթական քաղաքապետն է    ընտրվելու   վաղաժամկետ կայանալիք  ընտրության արդյունքում:

Այս ֆոնին   Վարդենիսի տարածաշրջանում  մրցակիցների պակաս չկա ՝  թեկնածուները ութն են, իսկ  ընտրապայքարը մտել է թեժ քարոզարշավի փուլ: Կախված թեկնածուների նախասիրությունից յուրաքանչյուրը  ընտրել է իր  քարոզարշավի մեկնարկային ձևը: Մասնավորապես`    համայնքապետի  ժամանակավոր պաշտոնակատար և  միաժամանակ առաջադրված թեկնածու  Արամ Մելքոնյանը,  ըստ  մեր հարցման արդյունքների, սկսել է արցախյան ազատամարտիկների ընտանիքներ և  սոցիալապես անապահով ընտանիքների այցելությամբ: Նախքան համայնքապետի պաշտոնակատար նշանակվելը  վարդենիսցիներն ասացին, որ  Ա. Մելքոնյանը մշտապես ուշադրության կենտրոնում է  պահել   սոցիալապես  անապահով և արցախյան գոյամարտի մասնակիցներին ու նրանց ընտանիքներին, Ադրբեջանի հանրապետությունից բռնագաղթած  հայրենակիցներին և իր հնարավորությունների սահմաններում աջակցել նրանց:  Առաջիկա կայանալիք ընտրությունների  շուրջ զրուցեցինք Վարդենիս խոշորացված համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար և  թեկնածու Արամ Մելքոնյանի հետ:

 Պարոն Մելքոնյան  չնայած , որ  կարճ ժամանակ է, որ   կառավարության կողմից ժամանակավոր պաշտոնակատար եք նշանակվել, սակայն  այս ընթացքում  ի՞նչ աշխատանքներ եք հասցրել իրականացրել:

Ընթացիկ խնդիրներին օպերատիվ արձագանքել ենք  և տրվել է բոլոր  անհրաժեշտ լուծումները:  Ընդհանուր   առմամբ,  համայնքային նշանակության    խնդիրները հաղթահարելի են , իսկ համայնքի զարգացման տեսլականը  ու գլոբալ հարցերն ընդգրկել եմ  համայնքի հնգամյա ծրագրում: Տվյալ դեպքում, որպես թեկնածու  կցանկանամ ներկայացնել, որ հնգամյա ծրագրով նախատեսված  խնդիրները կարելի է   իրատեսական  համարել և լուծում տալ  երկու տարում:

Աշխատատեղերի  ստեղծման և ներդրումային միջավայրի բարելավման համար ի՞նչ  քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:

Իսկապես՝ զբաղվածությունը   հանրապետության համար մեծ խնդիր է : Վարդենիսի տարածաշրջանում նույնպես այն  խնդրահարույց  թեմա է : Նախկինում գործող գործարանների և ֆաբրիկաների վերագործարկման համար նոր ծրագրեր ունենք, որոնցից  իրատեսական են  առաջիկայում շահագործել գարեջրի , կարի արտադրության,  ժամացույցների գործարանները , որոնք վերագործարկման լուրջ պոտենցիալ ունեն, ասեմ ավելին ՝ արդեն ներդրողներ կան՝  մեքենաշինության , ռոբոտաշինության  ոլորտներում:

Ի՞նչով  եք պայմանավորում թեկնածուների առատությունը :

Ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում բոլոր թեկնածուներին ,  ցանկանում եմ լարվածություն չլինի , իսկ թեկնածուների առատությունը կարծում եմ պայմանավորված է  հետհեղափոխության տրամաբանությամբ՝  երբ   շատերն իրենց  տեսնում են   որպես  համայնքապետ: Իմ  դեպքում  ժամանակավոր  պաշտոնակատար նշանակել են՝  հաշվի առնելով  մեր հասարակության ընկալումներն իմ անձի  նկատմամբ   և կառավարության վստահությունը, խորհուրդ կտամ  չշահարկել  այլ անձանց՝  այդ թվում և մարզպետի անունը իմ առաջադրման հետ:Կարծում եմ լավ կլիներ դրա փոխարեն  քննարկենք  Վարդենիսի զարգացման  նոր ծրագրերը: Ես նպատակադրվել եմ, որ  Վարդենիսի տարածաշրջանը  պետք է զարգացնել՝  իր կարգավիճակին համապատասխան: Մասնավորապես ՝ առաջիկայում   կառավարության սուբվենցիոն ծրագրով  կհիմնանորոգվեն  ռազմավարական նշանակության   ճանապարհներն ու մշակույթի տունը: Մենք պետք է տարածաշրջանը հավասարաչափ զարգացնենք ՝ թե Բանավանը և թե  խոշորացված բոլոր համայնքներում ստեղծել  անհրաժեշտ բոլոր պայմանները ՝   մարզադպրոցը դարձնել ժամանակակից  պահանջներին համապատասխան , կառուցել լավագույն  լողավազան, մշակութային կենտրոն, որոնք կնպաստեն մարզա-մշակութային զարգացմանը , որը խորհրդային տարիներից մեզ մոտ մշտապես բարձր վարկանիշ է ունեցել:

Պարոն Մելքոնյան Ձեր կոչը ընտրողներին :

-Կցանկանայի, որ ժողովուրդը  չլարվեր , սա հերթական ընտրությունն է լինելու,  չթողնել,  որ  իրենց քվեն  կորի , ակտիվորեն մասնակցեն և ձայնը տան անմիջական ու հասանելի թեկնածուի օգտին :

Սեփական լրատվություն ՝Մերի Եղիազարյանի և  սոցհարցումը՝   Կարինե Սարգսյանի

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com