«Քաղաքային բյուջեի ճիշտ կառավարման արդյունքում մենք հաջողություններ կարձանագրենք». Համայնքապետի թեկնածու

 

Գարսևան Սաղաթելյանը մեկն է այն 8 թեկնածուներից, որոնք առաջադրվել են  իրենց թեկնածությունը  Վարդենիսի խոշորացված համայնքի  առաջիկա ՏԻՄ ղեկավարի ընտրություններին. «Իմ թեկնածությունս որոշեցի առաջադրել , քանի -որ Վարդենիսում հասարակական գործունեությամբ զբաղվել եմ վաղ պատանեկան տարիքից, գիտեմ բոլոր խնդիրները  և   առաջադրելով իմ թեկնածությունը պատրաստ եմ իմ ծրագրերով և թիմով  ծառայել  ժողովրդին»,-ասաց թեկնածուն և մեր հարցմանը ի պատասխան, թե  ընտրվելու պարագայում, առաջնային խնդիրներից, որին կանդրադառնար վերջինս շարունակեց,- «Բազմաթիվ խնդիրներ կան… բազմաբնակարան շենքերի տանիքներ, ճանապարհների ասֆալտապատում , բարեկարգում և այլն , սակայն ես մյուսների պես ճոխ-ճոխ խոստումներ չեմ տալիս, այլ իրատեսական մոտեցումներ եմ առաջարկում: Ծրագիր, որը համայնքի բյուջեն նպատակային  օգտագործման և խելամիտ կառավարման  միջոցներով   կարելի է հաղթահարել խնդիրները, որի համար անհրաժեշտ է կամք ու   ճիշտ   որոշումների  ընդունման ճանապարհ:Իսկ որպես  տնտեսական զարգացման տեսլական պետք է  մեր տարածաշրջանում ակտիվացնել տուրիզմը  և գյուղատնտեսությունը, որպես առանցքային  ներդրումների  իրականացման ոլորտ»: Սաղաթելյանի խոսքերով՝  իր  շանսերը բավարար է գնահատում թեկնածուների առատության ֆոնին՝ «Գիտեք  հետհեղափոխական Հայաստանում իրավիճակ է փոխվել , որի արդյունքում ներկայիս թեկնածուների շատ լինելը նորմալ եմ ընդունում, մարդիկ լիիրավ տեր են իրենց զգում և այլակարծությունը շատ է, որի արդյունքում թող  վարդենիսցին որոշի իր ձայնը թե ում տա, որ այլևս՝ մարզպետի խաթր , ծանոթ, բարեկամ, խնամի՝  չպետք է գործի դնեն՝ չնայած լուրեր են պտտվում , որ  նման բաներ կան: Եթե պարզենք  այդպիսի դեպքերի մասին մենք  հետևողական ենք լինելու դրանց նկատմամբ»,-վերջում հավելեց պարոն Սաղաթելյանը:

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

 

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com