«Արարատի մարզպետի ասածը որևէ աղերս չունի, իմ դեմ քրական գործ հարուցված չէ».Սոկրատ Հովսեփյան

 

 

Արարատի մարզպետը աչքի է ընկնում իր  «վարքագծով» և այսօր  կառավարության կողմից  համայնքների համաժողովին հերթական անգամ մարզպետ՝ Գարիկ Սարգսյանը Այգեստանի գյուղապետին թույլ չի տվել գյուղի խնդիրը բարձրացնել վարչապետի ու տարածքային կառավարման նախարարի մոտ։ Այս մասին այսօր համայնքապետերի մասնակցությամբ համաժողովի ժամանակ լրագրողներին պատմեց Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը։ Նա նաև հայտարարեց, որ համաժողովին եկել էր հուսով, որ գյուղին տարիներ շարունակ հուզող խնդիրն ի վերջո հնարավորություն կունենա ներկայացնել կառավարությանն ու նրանց միջամտությամբ նաև լուծում ակնկալել։«Ես այսօր եկել էի, որ այդ հարցը բարձրացնեի, բայց վարչապետը խոսեց, գնաց, նախարարը խոսեց, գնաց, մարզպետն էլ ինձ թույլ չտվեց այդ հարցի մասին խոսել»,– ասաց գյուղապետը։Գյուղապետին հուզող հարցը ոռոգման ջուրն է, որը, նրա խոսքով, մինչև իրենց գյուղ հասնելը հարևան գյուղերը ճանապարհին գողանում են։

«Ամբողջ մեր գյուղն ունի 500 հա հողամաս, 130-ը ջրվում է Մխչյանի ջրատարից`լավ թե վատ ջրվում է, իսկ 370 հա–ն ընդհանրապես չի ջրվում, որովհետև գալիս է 3 գյուղերի միջով, և այդ մարդիկ գողանում են մեր ջուրը։ Ջուրը մեր գյուղ չի հասնում»,– ասաց գյուղապետը` նշելով, որ կառավարությանը փորձում է համոզել, որ ջուրն իրենց գյուղ հասցնեն փակ խողովակաշարով` բացառելով հարևանների գողությունները։ Բայց կառավարությունը համայնքի համաֆինանսավորմամբ հաստատել է ներքին ոռոգման ցանցի կառուցման ծրագիրը և չի համաձայնում այն փոխել։

«Ես էլ առաջարկում եմ` պարոն նախարար, դուք ասում եք` սուբսիդիա, դուք մեզ տվեք 2 կմ 200 մ խողովակի արժեք, որն անում է 220 000 դոլար, մնացած 220 000 դոլարի կազմակերպչական աշխատանքները գյուղապետարանն իր միջոցներով անում է։ Ասում են` թանկ է, չկա։ Բայց եթե չկա, ջուրը չի հասնելու գյուղ, էդ ներքին ցանցը ո՞ւմ է պետք, որ սարքեն»,– ասաց գյուղապետը։

Ոռոգման ներքին ցանցի վերանորոգման ծրագրի արժեքն, ըստ Սոկրատ Հովսեփյանի, 118 000 դոլար է, որի 10 տոկոսը պետք է ներդնի համայնքը, մնացած գումարը` Համաշխարհային բանկը։

Հարցին, թե ինչո՞ւ գյուղապետին թույլ չտրվեց սուբսիդիաներին նվիրված համաժողովում ներկայացնել Այգեստանի սուբսիդավորվող ծրագրի հետ կապված խնդիրը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսպես է   պատասխանել. «Այստեղ հարց ու պատասխան չէր կարող լինել համայնքի ղեկավարների ու նախարարի միջև, քանի որ նախատեսված չէր։ Իսկ իր ելույթը… դուք տեսա՞ք, թե ինչպես նա մոտեցավ ամբիոնին։ Ոչ ոք թույլ չէր տվել նրան ելույթ ունենալ։ Ես էլ` որպես այդ մարզի մարզպետ, իմ համայնքի ղեկավարին հորդորեցի, որ ելույթ չունենա: Համյանքապետի դեմ քրեական գործեր կան հարուցված»։ Այգեստանի համյնքապետը իր հերթին հերքեց մարզպետի խոսքը, իբր  իր դեմ ուղղված քրական գործ կա հարուցված,-«Ես վերջին մարզխորհրդի նիստին բարձրաձայնել եմ մարզպետարանում, որ իմ դեմ  հարուցված քր. գործերը հանցակազմի բացակայության պատճառով բոլորը կարճվել են: Այդ մասին տեղյակ է նաև մարզպետը, ով ասել էր  լավ եղավ, իսկ այսօր ասում է թե խնդիրներ կան: Եթե նույնիսկ այդպես լիներ, կառավարության կողմից տրամադրվող սուբվենցիան, կապ չունի  իմ դեմ ուղղված քր. գործի հետ: Սա առաջին դեպքը չէ, որ  ես կառավարության դիմում եմ  գրել և դեռ պատասխան չկա:Իսկ մարզպետը նենգափոխում է  իրավիճակը»,–վերջում ավելացրեց համայնքապետը;

Ստացվում է այս դեպքում էլ կարգավիճակը և պաշտոնը ցույց է տալիս անձի իրական դեմքը և մարզպետը, ըստ համայնքապետի «հաբռգած» գործողութուններով բիծ է թողնում հեղափոխության և ներկայիս իշխանության վրա:

Կարինե Սարգսյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com