12/02/2019

Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Տեղեկացնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի […]

Կիսվել

Հայաստանը ՌԴ-ից զենք է գնում ԼՂ սպառնալիքի պատճառով. ռուսական պարբերականի անդրադարձը

Ռուսական «Независимая газета» պարբերականը հոդված է հրապարակել ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցության և այս ուղղությամբ երկրների միջև ձեռք բերված նոր պայմանավորվածությունների մասին: Հոդվածում մասնավորապես պատմվում է անցած շաբաթ Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ տեղի ունեցած հանդիպման, ինչպես նաև առաջիկայում ռուսական «Սու-30SM» բազմաբևեռ կործանիչների մատակարարումների մասին: «Վերջին ժամանակներս Հայաստանը ձգտում է քանակապես և որակապես բարելավել […]

Կիսվել

Սպասում են տեղումներ՝ ձյան տեսքով

Հանրապետության տարածքում` Փետրվարի 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ Փետրվարի 15-16-ը սպասվում են տեղումներ, 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր […]

Կիսվել

Ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, կողմ քվեարկել չենք կարող. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու Կառավարության ծրագրի քննարկմանը։ Ըստ նրա՝ կառավարության ծրագիրը կամեցողություններով ու ցանկություններով լի է, ավելին՝ գեղեցիկ է գրված։ «Չեմ թաքցնում, կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իրենց կյանքում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին քվեարկելուն, Ծառուկյանը նշեց, թե […]

Կիսվել

Պետք է ստեղծել սփյուռքը ներկայացնող միասնական կառույց. Նիկոլ Փաշինյան

Չափազանց կարևոր եմ համարում Հայաստանի և սփյուռքի հարաբերություններում էական փոփոխություններ մտցնելը. այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչպես գիտեք, կառավարության կառուցվածքի փոփոխությունն իրականացնելիս մենք նկատի ենք առնում ոչ միայն ֆիզիկական կառուցվածքի փոփոխությունները, այլ ֆունկցիոնալ փոփոխությունները: Մենք կարծում ենք, որ ՀՀ-ում յուրաքանչյուր կառույց պետք է իրականացնի մեկ գործառույթ: Դրդապատճառներից մեկը սա […]

Կիսվել

Հիմնական շեշտը դրված է երիտասարդության հարցերի վրա . Ջանիկ Խալաթյան

  Ինչպես արդեն նշել էինք, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում փետրվարի 17-ին համայնքապետի ընտրություններ են լինելու: Այստեղ առաջադրվել են 4 թեկնածուներ: gmpress.am-ը արդեն իսկ այցելել է Օհանավան, նախընտրական թեմաներով զրուցել թեկնածուների հետ, ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը Օհանավանի գյուղապետի թեկնածուներից Ջանիկ Խալաթյանի հետ: Պարոն Խալաթյան, ինչու՞ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը, նախընտրական ի՞նչ ծրագրեր ունեք: Իմ և […]

Կիսվել

ContactUs.com