Ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, կողմ քվեարկել չենք կարող. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու Կառավարության ծրագրի քննարկմանը։ Ըստ նրա՝ կառավարության ծրագիրը կամեցողություններով ու ցանկություններով լի է, ավելին՝ գեղեցիկ է գրված։

«Չեմ թաքցնում, կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իրենց կյանքում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին քվեարկելուն, Ծառուկյանը նշեց, թե  քաղաքական հեղափոխությունը պետք է գնա տնտեսական դաշտ։

«Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող»,- շարունակեց Ծառուկյանը։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com