90-ականների աղքատության միակ և անկրկնելի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր. Էդմոն Մարուքյան. aysor.am

Երեք օրերի ընթացքում հանգիստ տեղներս նստած հետևում ենք, թե ինչպես է քննարկումը ընթանում, ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մի բան անկհայտ է, որ զարմանալիորեն քննարկումը որոշակիորեն անհանդուրժողական մթնոլորտում է ընթանում: Զարմանում եմ՝ շատ քիչ առաջ ընդդիմադիր ուժը՝ իշխանություն դառնալով, ոնցա էդքան արագ դառնում անհանդուրժող ընդդիմության նկատմամբ, մարդիկ այդ կարճ ժամանակահատվածում, սկսում են ձեռք առնելով, տարբեր ոճաբանական, նեյրոլինգվիստիկ բաներով փորձել շեղել քննարկումը կամ ձեռք առնել քաղաքական մրցակիցներին և ոչ հակառակորդներին: Այս առումով շատ լավ խոսք կա Աստվածաշնչում՝ «Գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի»: Գայթակղությունը կար, անցնել չափն ու սահմանները: Մեր գործընկներները, մեզ լավ ճանաչելով, գիտեն, որ չի լինում այնպես, որ նման իրավիճակներում մենք չարձագանքենք», – ասաց նա:

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com