Апрель 2019

Արտաշատում քաղաքացու օրվա միջոցառումը՝ բացված սեղանների շուրջ

Այսուհետ ՀՀ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի քաղաքացու օրը: Օրերս հանրապետությունում մեկնարկվեց հպարտ քաղաքացու հետ կապված միջոցառումները: Արարատի մարզում` մասնավորապես Արտաշատ քաղաքում էին հավաքվել ու իրենց տաղավարները տեղավորել տարածաշրջանի համայնքապետարաններից շատերը: Հնաբերդի համայնքապետարանի սեղանի շուրջ շատերն էին հավաքվել , որը միակն էր , ով մնաց մինչև վերջ , գյուղապետ Մարատ Պողոսյանն էլ անկախ ամեն ինչից […]

Կիսվել

Տարկետման իրավունքը չպետք է ընկալվի որպես բանակից ազատվելու առիթ

Հայաստանում թեև հետհեղափոխական շրջանում որոշակի դրական զարգացումներ են տեղի ունենում կրթության ոլորտում, այնուամենայնիվ, որոշ հարցերում քաղաքացիական հասարակությունը տեսնում է բացեր և հանդես գալիս առաջարկություններով։ Մասնավորապես, կրթության ոլորտում զարգացումների վերաբերյալ Հանրային քաղաքականության ինստիտուտի՝ 2018-ի վերջին հրապարակված տեղեկագրում բերվում են մի շարք առաջարկություններ՝ կապված տարկետման իրավունքի տրման հետ։ Հայաստանի կառավարությունը 2018 թվականի ապրիլի 12-ին վիճահարույց փոփոխություններ էր […]

Կիսվել

Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» կազմակերպության նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ընդունել է «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազմակերպության նախագահ Ջանիկ Մանիսյանին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Ջանիկ Մայիսյանին Արցախում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար՝ բարձր գնահատելով նրա մարդասիրական առաքելությունը:  Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար […]

Կիսվել

Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը

Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստըԵրևանում ապրիլի 30-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:  Խնդրում ենք գնահատել Գնահատական

Կիսվել

«Գազպրոմ Արմենիայում» 4-5 տարվա ընթացքում 500-1000 աշխատակից կկրճատվի․ Գարեգին Բաղրամյան

«Ռուսական կողմի հետ 2019 ի թվականի համար արդեն բանակցել ենք և արդեն կան որոշակի նախնական պայմանավորվածություններ, որ գազի գնի թանկացում չենք ունենալու»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:  «Ես նաև ասել եմ, որ սակագնի ձևավորման մոդելի հարց է քննարկվում, այսինքն՝ որոշակի ժամանակահատվածի համար ֆիքսվում են պարամետրեր, և այդ ժամանակահատվածում […]

Կիսվել


Սերժ Սարգսյանը խոսեց. (Տեսանյութ)

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը համալրելու համար կուսակցությանը դիմել են տասնյակ երիտասարդներ։ Այսօր կուսակցության գրասենյակում նրանց ողջունեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դիմելով երիտասարդներին Սերժ Սարգսյանն ասաց, որ նրանց շատ ասելիքներ ունի, սակայն այժմ նրանց միայն շնորհավորելու է իրենց ցանկության՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով։«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ […]

Կիսվել

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով.• Հ. 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ-Արգիշտիի-Իտալիայի-Խորենացու-Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի-Արգիշտիի փողոցներ-Հաղթանակի կամուրջ-Աթենքի փողոց-«Հրազդան» մարզադաշտ: • Հ. 2 երթուղի՝ «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի-Լենինգրադյան, Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:Հետադարձը` նույն ուղեգծով: […]

Կիսվել

Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գործունեությունը դադարեցրել է

Պետությանը նվիրատվությամբ փոխանցվող Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցի գործունեությունը դադարեցված է, ներկայումս ընթացքի մեջ է նվիրատվության գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Հյուրանոցի գործունեությունը դադարեցրել է ներկայիս սեփականատերը՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին, որպեսզի լրացուցիչ այլ ծախսեր […]

Կիսվել

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր՝ ապրիլի 22-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը եւ մարզպետները: Ա Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական նախապատաստական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին եւ դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզերում տարբեր ոլորտներում այս տարի նախատեսվող ծրագրերին: Մարզպետները […]

Կիսվել

ContactUs.com