Մոզամբիկում ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը մոտ 600-ի է հասել

Մոզամբիկին պատուհասած «Իդաի» արևադարձային ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը 598-ի է հասել, հաղորդում է País պարբերականը՝ Մոզամբիկի Բնական աղետների կառավարման ազգային ինստիտուտին հղումով:

Հաղորդվում է, որ ցիկլոնի հետևանքով ավելի քան 1600 մարդ է տուժել, իսկ ընդհանուր առմամբ ցիկլոնը վնաս է հասցրել շուրջ 970 հազար բնակչի:

Ներկայում ավելի քան 32 հազար ընտանիք հումանիտար օգնություն է ստանում: Տեղի իշխանությունները կանխատեսում են, որ զոհերի թիվը կհասնի 1000-ի:

Հիշեցնենք, որ «Իդաի» արևադարձային ցիկլոնը պատուհասել է Աֆրիկայի հարավարևելյան ափամերձ շրջաններին՝ Մոզամբիկի, Զիմբաբվեի և Մալավիի տարածքում, ընդ որում մայրցամաքում աղետի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 1,85 միլիոնը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com