«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց. Աշխատակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանին (ֆոտո)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը  եւ  2 ամսով կալանավորել «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։

NEWS.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ զուգահեռ դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընկերության մոտ 500 աշխատակից: Նրանցից ոմանք ոմանց հուզվել են, լաց են լինում: Նրանք հայտարարում են, որ չեն հեռանա դատարանի բակից, մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգա: Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Պահանջում ենք Նիկոլին»:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը  պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:

Նյութի աղբյուրը՝
Լուրեր Հայաստանից — NEWS.am

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com