Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին ցուցաբերվում է ակնհայտ խտրական վերաբերմուք. փաստաբան․ aysor.am

Կարծում եմ՝ նախորդ դատական նիստով էլ պետք է արդեն ավարտած լինեինք, ուղղակի դատավորը, ենթադրում եմ, պետք է նյութերին ծանոթանար, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու դատական նիստն այդքան կարճ տևեց։

Հաջորդ հարցին՝ դատավորն արդեն ծանոթացե՞լ է նյութերին, պաշտպանը պատասխանեց՝ ենթադրում է, որ՝ այո՛։

«Ե՛վ ես, և՛ քննիչը պնդեցինք, որ նյութերը դատական նիստով հրապարակելու անհրաժեշտություն չկա։ Մեր ակնկալինքները երկու տեսակի են՝ իրավական ակնկալիքն այն է, որ բողոքը պետք է բավարարվի, որովհետև դրա իրավական հիմքերը միանշանակ կան։ Եթե կենսափորձի հիման վրա եղած ակնակալիքից խոսենք, հավանականություն կա, որ բողոքը կարող է մերժվել», — ասաց փաստաբանը։

Հովհաննես Խուդոյանը միաժամանակ նկատեց, որ նախորդ նիստից սկսած՝ նույնիսկ շատ ավելի վաղ, առարկություններն իրականում իրավական չեն։

«Շատ տարօրինակ է, թե ինչու է դատախազությունը, երբ խոսքը վերաբերում է իրենց, իրենց դիրքորոշումն առաջ տանելուն, իրավունք վերապահում են հղում կատարել դատական ակտերին, իսկ երբ խոսքը վերաբերում է այդ նույն դատական ակտերի կատարմանն՝ իրենց կողմից, արդեն դատական ակտերը հիմք չեն ընդունվում», — ասաց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com