ԱԺ-ն քննարկեց «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը

Այսօր ԱԺ քննարկմանը ներկայացվեց «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ 2018-ին ՀՀ-ում գործում էին 128 հեռուստառադիոընկերություններ, որոնցից 118-ը լիցենզավորված էին, 7-ը՝ հանրային, և այժմ գործող երեքը միջպետական պայմանագրերով են աշխատում:

Նրա խոսքով՝ սրանցից 100-ը հեռուստաընկերություն է, 18-ը՝ ռադիոընկերություն, որոնք արտոնագիր են ստանում իրենց հանձնաժողովի կողմից, իսկ 7 հեռուստառադիոընկերություն գործում է առանց լիցենզիայի, քանի որ իրենց կապուղի տրամադրելը պայմանավորած է օրենքներով և միջպետական ծրագրերով։ 

Ըստ Հակոբյանի՝ 100-ից 35-ը վերգետնյա հեռարձակողներ են, որոնք ստացել են սահմանափակ ռեսուրսից օգտվելու արտոնագիր և հեռարձակվում են թվային տիրույթում.  կան նաև  65 կաբելային օպերատորներ, որոնից 23-ը թվային տիրույթում են հեռարձարկվում:

Տիգրան Հակոբյանը նշեց, որ հեղափոխությունն արմատապես փոխել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործառույթները: 

«Հենց մայիս ամսից իսպառ վերացվեց այլ կենտրոնների կողմից կարգավորված գործունեությունը, ավելի հստակ՝ կոշտ միջամտությունը հեռուստառադիոընկերությունների և՛ խմբագրական, և՛ ֆինանսական, և՛ կադրային քաղաքականությանը. մայիսից ոլորտի միակ կարգավորողը ՀՌԱՀ-ն է»,-ասաց նա։

Հակոբյանն ասաց, որ հանձնաժողովի ծանրաբեռնավածությունը մեծացել է, բայց հստակություն է մտել ոլորտում։ «Մայիսից արդեն վերացվել է «դաբրոների», պատասխանատուների ինստիտուտը, երբ ցանկացած գործունեություն՝ կլինի բաժնեմասի վաճառք, հանրային ռեսուրսի օգտագործում, թե տենդերների մրցույթ, մինչև հստակ ցուցում չտային, չէր լինում: Հիմա դա վերացված է»,-ասաց նա։

ՀՌԱՀ նախագահն ասաց, որ հաշվետու տարում հանձնաժողովը կաբելային օպերատորներին տրամադրել է սեփական հաղորդումների 19 թույլտվություն։  Հակոբյանի խոսքով՝ նախկինում չէին տրվում, քանի որ քաղաքական կոնտեքստ կար։

Նա ասաց, որ հաշվետու տարում հանձնաժողովը տվել է ընդհանուր առմամբ հաղորդումների 1520 թույլտվություն, իսկ ընդհանուր հեռուստածրագրերի թիվը մոտ 2000 է։

Հանձնաժողովի նախագահը նաև նշեց, որ եթե մի քանի տարի առաջ մշտադիտարկվում էր 70-80 հեռուստածրագրեր, այսօր մշտադիտարկման  ենթակա է մոտ 1800 ծրագիր:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com