Արտաշատում քաղաքացու օրվա միջոցառումը՝ բացված սեղանների շուրջ

Այսուհետ ՀՀ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի քաղաքացու օրը: Օրերս հանրապետությունում մեկնարկվեց հպարտ քաղաքացու հետ կապված միջոցառումները: Արարատի մարզում` մասնավորապես Արտաշատ քաղաքում էին հավաքվել ու իրենց տաղավարները տեղավորել տարածաշրջանի համայնքապետարաններից շատերը:

Հնաբերդի համայնքապետարանի սեղանի շուրջ շատերն էին հավաքվել , որը միակն էր , ով մնաց մինչև վերջ , գյուղապետ Մարատ Պողոսյանն էլ անկախ ամեն ինչից հարգանքով ու հյուրընկալ է, իսկ տոնի խորհուրդը իր համար կարևոր է, որ ժողովուրդը գլխավորը լավ ապրի ու դեմքներին ժպիտ երևա: Տափերականի համայնքապետի Միհրան Մանասերյանի խոսքերով՝ տոնը իր համար առանձնակի խորհուրդ ունի , քաղաքացու տոնը հաճելի է, քանի որ մասնակից ժողովրդին մեկտեղ տեսնելը ողջունելի է: Իսկ այն հարցին, թե ժողովուրդի կենցաղային և սոցիալակն վիճակը պետք է հասցնել այն մակարդակի, որ յուրաքանչյուր օր լինի տոն… համայնքապետը նույն ոգով շարունակեց՝ իրավական իմաստով տարվա յուրաքանչյուր 365 օրը քաղաքացու օր է: Իսկ ինչ վերաբերում է առանձնահատուկ նշման համար , սա արդեն մեր հայրենիքի և ժողովրդի համար քաղաքացու դրսևորման եղանակ է հետևաբար պետք է լավ տրամադրությամբ նշել:Մասիս գյուղական համայնքի ղեկավար Ենոք Գալստյանն էլ միացավ շնորհավորանքներին և ժողովրդին բարեկեցություն, սահմաններին էլ՝ խաղաղություն մաղթեց:


Արարատի մազպետի տեսակետը օրվա խորհրդի հետ կապված հետևյալն էր. « Որպես շարքային քաղաքացի, կարծում եմ, մեր համախմբվածությունն է թե՛ համայնքապետ և թե՛ ժողովուրդ բոլորը հավասար են, թող յուրաքանչյուրն իմանա իր իրավունքներն ու պարտականությունները ՝ սա է հիմնական խորհուրդը: Թող խաղաղություն լինի, մեր երկիրը կարողանանք շենացնել»,-ասաց Գ. Սարգսյանը:
Կարինե Սարգսյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com