Արտաշատ ԲԿ-ն նոր տնօրեն ունի

Արտաշատի բժշկական կենտրոնի ղեկավար է ընտրվել Հայկ Համբարձումյանը: Հարկ է նշել, որ վերջերս կայացած տնօրենի թափուր պաշտոնի մրցույթում մասնակցում էին երկու թեկնածուներ, սակայն պարոն Համբարձումյանը բացարձակ և անթերի կատարեց բոլոր առաջադրանքները և հաղթեց մրցույթում : Նորընտիր տնօրենը ոչ միայն Արտաշատում, այլ նաեւ տարածաշրջանում վայելում է հասարկության սերն ու հարգանքը, որպես լավագույն բժիշկ-մասնագետ, իսկ վերջին ամիսներին կենտրոնի տնօրենի ԺՊ նշանակվելուց հետո նա ճանաչվեց նաև որպես արդյունավետ և կամային գործերի կառավարիչ: Այդ մասին են վկայում , որ նա Արտաշատի Բժշկական Կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար լինելու ամիսներին լուրջ ձեռքբերումներ է արձանագրել: Մասնավորապես, ըստ տարածաշրջանի ազգաբնակչության բկ-ն՝ նորընտիր տնօրենի ջանքերով հատկապես մի շարք ոլորտներում՝ բուժսարքավորումների և բուժաշխատողների աշխատանքային պայմանների և աշխատավարձերի պարտքերի մարման և բարձրացման մասով հասել է լուրջ հաջողությունների : ԲԿ-ի ներկա վիճակը տարածաշրջանի ազգաբնակչության համար տարիներ առաջ երազանք էր, որն անհավանական էր թվում թե՛հիվանդանոցի վերանորոգման փաստը և թե՛ առողջ մթնոլորտի իրողությունը:

 Հ.Գ.Իսկ, թե ինչ ձեռքբերումներ, համագործակցության նոր շրջանակներ է ընդլայնել այս կարճ ժամանակահատվածում Հայկ Համաբարձումյանը, ինչպես նաեւ առաջիկա անելիքների մասին կարդացեք Զրույց թերթի առաջիկա տպագիր համարում:

 Կարինե Սարգսյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com