Փաստեր, որոնք հերքում են արհեստական աղմուկ հանած խնդրի էությունը

Մինչ մայրաքաղաքում տեղի է ունենում ապօրինի կառույցների և շինությունների ապամոնտաժում ՝ չնայած այն տնօրինողների մեծ աղմուկի, քաղաքային իշխանությունները օրենքով սահմանված լիազորված և պարտականությունների շրջանակներում շարունակում են գործընթացները: Օրերս որոշ լրատվամիջոցներ շրջանառում, լայնորեն տիրաժավորում էին միակողմանի ներակայացվող մի հոդված: Իսկ իրականությունը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, հետեւյալն է. Նարեկ գյուղի բնակչուհի՝ 58-ամյա Վարսենիկ Վարդանյանը դժգոհել և բողոքել է տարբեր մարմինների , որ համայնքապետ Գարուշ Հակոբյանը իր աճեցրած հարյուրավոր պտղատու ու ծաղկած ծառերը կտրել է թուրքի պես:

Խնդրի հետ կապված մենք հանդիպեցինք մի քանի գյուղացիներ, և ավագանու անդամների, ովքեր տեսախցիկի առջև հրաժարվեցին խոսել, ասում էին. « Մենք գիտենք, որ գյուղապետը մի քանի անգամ նախազգուշացրել և պաշտոնապես գրություն է ուղարկել Վարսենիկին , որ այլևս համայնքային սեփականություն համարվող հողատարածքում ապօրինի գործունեություն չծավալի, սակայն, ի պատասխան բազմաթիվ նախազգուշացումների, վերջինս ոչ միայն չի լսել, այլև մի քանի անգամ հարձակվել և անբարո խոսքեր է ուղղել տարբեր մասնագետներ` այդ թվում տարածքը բարեկարգող շինարարին»: Վերոհիշյալ՝ աղմուկ հանած խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստացանալ նաև անձամբ Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանից, ով տիկին Վարսենիկի բողոքի հետ կապված ասաց , որ ներկայացված տվյալները հիմքեր չունեն և սկզբից մինչև վերջ կեղծ են, հնարովի ու որևէ աղերս չունեն իրականության հետ, մինչդեռ օրինական բոլոր փաստաթղթերը համայնքապետարանում պարզ, թափանցիկ, բաց են, բոլոր շահագրգիռ կողմերի և հետաքրքրվողների համար, որը կարող են ուսումնասիրել: Համայնքապետի խոսքով. «Տարիներ առաջ, որ ես դեռ համայնքապետ չեմ եղել Վարսենիկին վարձակալական հիմունքով յուրաքանչյուր տարի պայմանգիրը թարմացնելով վարձակալական հիմունքներով համայնքային սեփականություն համարվող վարելահողը տրվել է բանջարեղեն մշակելու և օգտագործման նպատակով , սակայն վերջինս նախկին գյուղապետի պաշտոնավարման տարիներին ծառեր է տնկել: Իմ պաշտոնավարման տարիներին տիկին Վարսենիկին ընդառաջել եմ` հաշվի առնելով միայնակ մոր կարգավիճակն ու նրա խնամքի տակ գտնվող երեք երեխաներին»,-նկատեց համայնքապետը : Ի դեպ, հիշեցնենք՝ որ շուրջ 8000 ք.մ. վարձակալվող հողատարածքը տարբեր ժամանակներում վարձակալել են տարբեր գյուղացիներ, սակայն հետագայում մնացել է միայն տիկին Վարսիկը, ըստ գյուղապետի՝ մինչև բնության պահպանության կանաչապատման ծրագրին միանալը՝ 2017թվականը, որից հետո դեկորատիվ ծառեր տնկվեց, բայց Վարսենիկ Վարդանյանը թույլ չտվեց միտումանվոր չորացրեց. « 2018 թվականին նրան նախորոք ծանուցվեց, որ հողատարածքը վարձակալության այլևս ոչ մեկին չի տրվելու, հայտարարություն չենք տալիս զբոսայգու կառուցման նպատակով: 2018 թվականին բյուջեով արդեն նախատեսեցինք ավագանու որոշմամբ նախագիծ-նախահաշիվ կազմեցինք , որ աշխատանքները հոկտեմբերին մեկնարկենք , սակայն Վարսենիկը ինձ անբարո խոսքերով վիրավորեց (անեծք-աղաղակ), որը կհաստատեն ներկա համգյուղացիները: Ես հաջորդ օրը գրավոր ուղարկեցի, որ տարածքը ազատի , զբոսայգու աշխատանքները սկսելու համար, սակայն վերջինս արհամարհեց բոլոր նախազգուշացումները և մենք հետաձգեցինք մեր աշխատանքները ևս մեկ տարի:

2018 թվականի օգոստոս ամսին դիմեցինք մարզպետարան վերջապես այգու շինարարական աշխատանքները կազմակերպելու համար, տեղի ունեցավ մրցույթ և շահող կազմակերպությունը երբ եկավ գյուղ տարածքում աշխատանքները սկսելու՝ տիկին Վարսիկը հարձակվել է պրարաբի վրա և ծեծել: Իմանալով միջադեպի մասին ես անձամբ խնդրեցի, նույնիսկ այդ դեպքում, որ բողոքող չլիներ, հակառակ դեպքում չէր բացառվում կնոջ  ձերբակալումը, սակայն դրանից հետո աղմուկի պատճառով  շինանարարներն այլևս չեկան: Դրանից հետո 2019 թվականին արդեն դիմել եմ մարզպետին և ոստիկանության մարտի 13-ին ծառահատումը իրականցնելու համար, տիկին Վարսենիկը և իր որդին եկան սկսեցին նույն տրամաբանությանմբ աղմուկ-աղաղակ բարձրացնել և գնացին բողոքելու դատախազություն, բայց քանի-որ հիմքեր չունեն գործը փակվեց: Ապրիլի 23-ին հերթական ծառահատումը իրականցնելու համար նորից դիմեցինք հիշյալ գերատեսչություններին ներկայացուցիչնրով մեր  անվտանգությունը ապահովելու համար, որից հետո օրինական կերպով ծառահատումը իրականացրել ենք : Սակայն նենգափոխել են ճշմարտությունը»,-ասաց պարոն Հակոբյանը: Իսկ բարձր հոսանքալարի անցման և 200-300 ծառերի կտրման մասին համայնքապետը  փաստեց,-«Մենք կեղծիքից և ապատեղեկատվական շանտաժից չենք վախենում, գյուղի  երեխաները և տարեցները զբոսնելու վայր չունեն, ունենք- չունենք այս մի կտոր հողն է, թողեք մեր գյուղի համար գործ անենք , իսկ հոսանքալարի համար ունենք քաղաքաշինության համապատասխան լիցենզավորված կազմակերպությունից  թույլտվություն: Մեր բոլոր գործողությունները օրինական են և բխում են գյուղացիների շահերից»,-վերջում ասաց համայնքապետը և կից ներկայացրեց բոլոր այն պաշտոնական փաստաթղթերն ու գրությունները , որոնց վկայում են  արձանագրված փաստերը:

  Հ. Գ.1  Ի դեպ Վարսենիկ Վարդանյանին է  պատկանում  Նարեկ համայնքի վարչական տարածքում  գտնվող շուրջ 4.000 հա. հողատարածք , որի մի մասը նա ձեռք է բերել համագյուղացիներից  և տնօրինում է:

Հ.Գ. 2  Մենք պատրաստ ենք լսել նաև հակառակ կողմին:

   Զրույցը՝ Կարինե Սարգսյանի

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com