Ֆիլիպինցի քաղաքապետը բնակիչներին օրենքով արգելել է բամբասել

Ֆիլիպինների Բինալոնան քաղաքի իշխանությունների սահմանած օրենքի համաձայն՝ քաղաքում բամբասելն ապօրինի է համարվում, քանի որ դա նպաստում է կեղծ լուրերի տարածմանը:

Ինչպես հայտնում է Oddity Central-ը, Բինալոնանի բնակիչները, որոնք առաջին անգամ են խախտում չբամբասելու արգելքը, տուգանվում են մոտ 4 դոլարով, ինչպես նաև ստիպված են երեք ժամ փողոցներից աղբ հավաքել: Մինչդեռ երկրորդ և ավելի խախտման դեպքում նրանք տուգանվում են 20 դոլարով և 8-ժամյա հանրային աշխատանքների իրականացման են դատապարտվում:

Քաղաքապետ Ռամոն Գուիկոն մանրամասնել է, որ առավել խիստ են տուգանվում նրանք, ովքեր բամբասում են այլոց անձնական կյանքի կամ ֆինանսական վիճակի մասին:

Նա ընդգծել է, որ բամբասանքն ակտիվանում է հատկապես ամռանը, երբ շոգից հոգնած բնակիչները հավաքվում են ստվերում և սկսում զրուցել:

«Դա ժամանակի այնպիսի վատնում է: Մարդիկ ավելի լավ կանեին, եթե օգտակար բանով զբաղվեին: Արգելելով բամբասանքը՝ մենք փորձում ենք բարելավել մեր քաղաքի բնակիչների կյանքի որակը»,-ասել է պաշտոնյան:

Նրա կարծիքով՝ օրենքը չի կարելի դիտարկել որպես ազատ խոսքի իրավունքի խախտում: Փոխարենը մարդիկ պետք է սովորեն պատասխանատվություն կրել իրենց ասածների համար:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com